Հակաքրտինքային միջոցներն օգտագործելու 11 անսպասելի տարբերակ

17:27 • 11.04.17

 

Շատերը մեխանիկորեն են օգտագործում հակաքրտինքային միջոցներն ու չեն էլ պատկերացնում, որ դրանք կարող են այլ կիրառություն էլ ունենալ։

 

 

Adme-ն գրում է, որ հակաքրտինքային միջոցներն օգտագործելու մի քանի տարբերակ կա, որոնք կօգնեն խնայել ձեր ժամանակն ու միջոցները։

 

 

1.      Կանանց ծանոթ է այն իրավիճակը, երբ կրծքի տակի հատվածը սկսում է քրտնել։ Ամռանն այդպիսի իրավիճակներից խուսափելու համար այդ հատվածում հակաքրտինքային միջոց օգտագործեք։

 

 

2.      Եթե ժամանակ չունեք վարսերը լվանալու համար, ապա չոր հակաքրտինքային միջոցը տարածեք վարսերի արմատներին։ Այն քաշում է ավելորդ յուղն ու վարսերին ավելի թարմ տեսք հաղորդում։

 

 

3.      Ամռանը հաճախ է պատահում, որ արևային ակնոցը քրտնում ու ընկնում են։ Դրա համար ակնոցի ներսի հատվածում հակաքրտինքային քսուկ  տարածեք։

 

 

4.      Հակաքրտինքային միջոցները օգնում են պայքարել նաև ոտքերի վատ հոտի դեմ։ Պարզապես հակաքրտինքային չոր միջոցը տարածեք ոտքերի տակի հատվածին։

 

 

5.      Եթե չեք կարողանում հագնել ձեր սիրելի նեղ ջինսերն, ապա հագնելուց առաջ կոնքերի ու ոտքերի հատվածում  հակաքրտինքային միջոց օգտագործեք։

 

 

6.      Հակաքրտինքային սփրեյները կարող են օգնել ազատվել քորից մոծակների կծած հատվածներում։   

 

 

7.      Ծնկների տակ ու մեջքի քրտնարտադրության դեմ պայքարելու համար ևս կարող եք օգտագործել հակաքրտինքային միջոցները։

 

 

8.      Բավականին տհաճ է, երբ ամռանը շրթունքների վերևի հատվածը սկսում է քրտնել։ Դրանից խուսափելու համար նույնպես հակաքրտինքային միջոցներ օգտագործեք։

 

 

9.      Եթե չունեք լաքը մաքրող քսուք, ապա հակաքրտինքային սփրեյը փչեք եղունգներին ու միանգամից մաքրեք լաքը։ Այն շատ արագ է չորանում, այնպես որ, պետք է արագ գործել։

 

 

10.  Եթե նոր կոշիկները ցավեցնում են, ապա ցավող հատվածում չոր հակաքրտինքային սփրեյ տարածեք ու թողեք, որ չորանա։ Այն կպաշտպանի ձեր ոտքերն ու թույլ չի տա, որ դրանք վնասվեն։

 

 

11.  Հերպեսը հանելու համար ևս հակաքրտինքային քսուկ օգտագործեք։ Տարածեք այն տվյալ հատվածում, սակայն ուշադիր եղեք, որպեսզի մաշկը չչորանա։

 

Հակաքրտինքային միջոցներն օգտագործելու 11 անսպասելի տարբերակ