Մկրտիչ Արզումանյան. «Ալիկը, աչքիս, հացս ձեռքիցս վերցնի»

21:49 • 14.04.17

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ներկա է եղել որդու՝ Ալիկի դպրոցական հանդեսին, որից բավականին տպավորվել է։

«Էս Ալիկը աչքիս հացս ձեռքիցս վերցնի»,- իր էջում գրել է Մկոն։

Ի դեպ, ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում Մկոն ասել է, որ որդու մեջ նկատում է դերասանական շնորհք և դեմ չի լինի, եթե Ալիկը շարունակի իր ճանապարհը։ Նա վստահ նշել է, որ որդին ապրում է այն ամենով, ինչով ինքը զբաղվում է։ «Ամեն ինչ կլանում է ու փորձում ինքն իր հումորը կառուցել, տեսնում եմ, որ շատ լավ մտածողություն, երևակայություն ունի։ Ինքն իր մասին դեռ կասի, վստահ եմ»,- նշել է դերասանը։

 

Մկրտիչ Արզումանյան. «Ալիկը, աչքիս, հացս ձեռքիցս վերցնի»