Ինչու չկայացավ Պավել Վոլյայի երևանյան համերգը

12:26 • 14.04.17

 

Comedy club–ի անդամ Պավել Վոլյան Երևանում մեծ սեր է վայելում։ Ապրիլի 7-ին պետք է կայանար նրա երևանյան մենահամերգը, որը կլիներ Վոլյայի առաջին համերգը Երևանում։

 

Պավել Վոլյայի համերգը, սակայն, չեղյալ է հայտարարվել։ Համերգի կազմակերպիչ Red ընկերությունը հայտարարել է, որ համերգը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Դա պայմանավորված է նրանով, որ Վոլյան ապրիլի 4-7–ը Ռուսաստանում նկարահանումներ ունի։

 

Կազմակերպիչները նաև նշել են, որ Ապրիլյան պատերազմի տարելիցի պատճառով Հայաստանում, հնարավոր է, 4-5 օրով հետաձգվեն խորհրդարանական ընտրությունները, թեև ընտրությունները Հայաստանում չհետաձգվեցին։

 

Քանի որ մի շարք մարդիկ տոմսերը գնել էին նախապես, Tert.am Life–ը տոմսերի վաճառքն իրականացնող Tomsarkgh.am կայքից հետաքրքրվեց` ինչպես է եղել տոմսերի վերադարձման կարգը։ Մեզ հայտնեցին, որ վաճառված բոլոր տոմսերի գումարներն իրենք վերադարձրել են։

Ինչու չկայացավ Պավել Վոլյայի երևանյան համերգը