Եղիսաբեթ թագուհին երբեք առաջինը չի հագնում իր կոշիկները

18:27 • 14.04.17

 

Թագավորական ընտանիքի անդամներից շատերը տարօրինակ սովորություններ ունեն։ Հավանաբար, ամենահետաքրքիր կերպարը Եղիսաբեթ 2-րդն է։

 

Թագուհին գտել է բարձրակրունկներ հագնելու ամենահարմար տարբերակը։ 90-ամյա թագուհին մինչև հիմա փոքրիկ կրունկ ունեցող կոշիկներ է հագնում։ Նա նախընտրում է Anello&Davide բրենդի կոշիկները։ Շատերին հետաքրքրում էր, թե ինչպես է թագուհին կարողանում նոր կոշիկներ հագնել ու չվնասել ոտքերը։

 

Վերջերս թագավորական ընտանիքի դերձակ Ստյուարթ Պարվինը խոստովանել է Evening Standard լրատվամիջոցին, որ թագուհին հատուկ աշխատակից ունի, ով հագնում է իր կոշիկներն այնքան ժամանակ, մինչև դրանք հարմարավետ կդառնան։

 

 

 

Եղիսաբեթ թագուհին երբեք առաջինը չի հագնում իր կոշիկները