8 երևույթ, որ կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում
Ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվում են։ Կանայք հաճախ են հասկանում, որ նախկինում ամեն ինչ ավելի լավ էր, քան այժմ։
Creu-մ գրում է, որ հարաբերությունների փոփոխությունների մեջ սարսափելի ոչինչ չկա, սակայն կա մի քանի երևույթ, որոնց առաջացման դեպքում կինը պետք է հեռանա։ Այս երևույթները երբեք պետք չէ հանդուրժել հարաբերություններում․
1. Ձեզ ստորացնում են։ Հարաբերություններում դուք և ձեր տղամարդը պետք է մեկ ամբողջություն լինեք ու հիշեք, որ մեկդ մյուսին հավասար եք։ Եթե նա ստորացնում է ձեզ, ապա մի հանդուրժեք դա։
2. Ձեզ սահմանափակում են։ Ձեր ընտրյալը պետք է միշտ աջակցի ձեզ ու հավատա ձեր ուժերին։ Եթե նա սկսում է սահմանափակել ձեզ ու ասել, որ ընդունակ չեք ինչ-որ բանի, ապա հեռացեք նրանից։
3. Ձեզ թաքցնում են։ Եթե ձեր հարաբերությունները երկար ժամանակ է գաղտնի են և դուք զգում եք, որ տարբեր կյանքերով եք ապրում, ապա ավարտեք այդ հարաբերությունները։
4. Ձեզ հոգեբանական բռնության են ենթարկում։ Եթե ձեր ընտրյալի կողքին ձեզ անարժան եք զգում կամ վախենում եք նրա հետ ինչ-որ թեմայից խոսել, ապա դուք հոգեբանական բռնության զոհ եք։ Վերջ տվեք այդ հարաբերություններին։

5. Ձեզ ֆիզիկական բռնության են ենթարկում։ Այս դեպքում առանց երկար-բարակ մտածելու հեռացեք նրանից։ Երբեք չի կարելի հանդուրժել ֆիզիկական բռնությունը։
6. Ձեզ սիրում են միայն այն ժամանակ, երբ հարմար է։ Հարաբերությունները խաղալիք չեն։ Դուք արժանի եք սիրո և ոչ միայն այն դեպքերում, երբ նրան է հարմար։
7. Ձեզ նրա սեփականությունն եք զգում։ Դուք պետք է հավասար լինեք։ Եթե նա ձեզ իր սեփականության պես է վերաբերվում, ապա նա չի հարգում ձեզ։
8. Ձեզ չեն լսում։ Դուք երբեք չպետք է վախենաք խոսել այն մասին, ինչն անհանգստացնում է ձեզ։ Դուք արժանի եք, որ լսեն ձեզ։ Ձեր ընտրյալը պետք է ոչ միայն լսի, այլև հասկանա ու աջակցի ձեզ։







