Գայանե Ասլամազյանի և Ջիանի Օնչոյի հարսանեկան խնջույքն ԱՄՆ–ում
Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն ամուսնացել է պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ։ Զույգը երեկ մեկնել է ԱՄՆ, որտեղ վայելելու են իրենց մեղրամիսը։
ԱՄՆ–ում նրանց դիմավորել են ընկերներն ու հարազատները։
Հայաստանում զույգն ամուսնության կապակցությամբ խնջույք էր կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ։ ԱՄՆ ժամանելուց ժամեր անց խնջույքը շարունակվել է Լոս Անջելեսի ժամանցի վայրերից մեկում, որտեղ զույգը հյուրընկալել է ամերիկաբնակ հարազատներին, այդ թվում` մի շարք հայ հայտնիների։
Ջիանին լուսանկար է հրապարակել Գայանեի հետ և մակագրել. «Իմ սիրելի կինը»։ Խնջույքից լուսանկարներ են հրապարակել նաև զույգի մյուս ընկերները։














