11 խորամանկություն ակնոցը ճիշտ օգտագործելու համար
Ակնոց դնող մարդիկ հաճախ են այնպիսի դժվարությունների բախվում, որոնք չեն հասկանա այլ մարդիկ։
Adme-ն գրում է, որ ակնոցով ապրելն այնքան էլ անհարմար չի լինի, եթե մի քանի խորամանկություն իմանաք, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը։
1. Եթե մթության մեջ չեք կարողանում գտնել ակնոցի պատյանն, ապա այն ֆոսֆորի բարակ շերտով պատեք։

2. Ակնոցների ապակին մաքրելու համար օգտագործեք միայն միկրոֆիբրա։

3. Եթե չեք կարողանում գտնել ակնոցն, ապա օգտագործեք սմարթֆոնը, որպեսզի մոտ կամ հեռու տարածության վրա տեսնեք այն, ինչ ցանկանում եք։

4. Սպասք լվանալու հեղուկը լավագույնս է համապատասխանում ակնոցի ապակիները լվանալու համար։

5. Որպեսզի ակնոցի ապակիները չքրտնեն, դրանք չոր օճառով պատեք։

6. Ակնոցը գլխակապ չէ։ Այն այդպես մի օգտագործեք, քանի որ կարող է կոտրվել։

7. Ակնոցն արագ վերանորոգելու համար օգտագործեք ատամի փայտիկները։ Դրանք կարող են փոխարինել դուրս թռած մեխերին։

8. Եթե ակնոցն ընկնում է, ապա շատ լայն կամարներ ունի։ Դրանք նեղացնելու համար մի քանի րոպեով տաք ջրի տակ պահեք ու փորձեք ձևափոխել։

9. Քթին հպվող հատվածը կարգավորելու համար ակնոցը սեղանին դրեք ու դրանք հավասար դարձրեք։

10. Եթե ձեր աչքերն իրարից հեռու են տեղակայված, ապա լայն շրջանակով ակնոց ընտրեք, իսկ եթե մոտ են միմյանց, ապա ավելի նեղ ու նուրբ շրջանակ ընտրեք։

11. Ակնոցները երբեք արևի տակ մի թողեք, քանի որ դրանք կարող են դեֆորմացվել ու կորցնել իրենց ազդեցությունը։








