«Խոստումը» ֆիլմը հայերեն կրկնօրինակել են Հայաստանի հայտնի դերասանները
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն թրեյլերը Tert.am Life–ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին։ ԱՄՆ–ում արդեն կայացել է ֆիլմի պրեմիերան։ «Խոստումի» հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 27–ին։
Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ֆիլմի կրկնօրինակումն իրականացրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Հանդիսատեսը մեծ էկրաններին ֆիլմը կարող է դիտել հայ սիրված դերասանների կրկնօրինակմամբ: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք:
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը Տերի Ջորջն է։ Ֆիլմում խաղում են բազմաթիվ հայտնի դերասաններ՝ Քրիստիան Բոյլը, Օսկար Այզեկը, Ժան Ռենոն և Անժելա Սարաֆյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի Միջազգային կինո-փառատոնում։







