Սննդի սոդան կանանց գեղեցկության և մաքրության գրավական. օգտագործման 4 անսպասելի տարբերակ
Քչերը գիտեն, որ սոդան ոչ միայն սննդի մեջ օգտագործվող նյութ է, այլև շատ այլ դեպքերում կարող է կիրառություն ունենալ։
Interesnoznat-ը գրում է, որ մարդիկ ամեն օր տարբեր քիմիական նյութեր են օգտագործում, որպեսզի մաքրեն բնակարանը կամ խնամեն իրենց մաշկը։ Սոդան այս ամենի բնական ու անվտանգ փոխարինողն է։
1. Սոդայի օգնությամբ կարող եք մաքրել միկրոալիքային վառարանը։ 400-500մլ ջրի մեջ մեկ գդալ սոդա խառնեք ու դրեք միկրոալիքային վառարանի մեջ 10-15 րոպեով։ Հանեք ու պարզապես սրբեք վառարանի ներսի հատվածը։

2. Կարող եք մաքրել լոգարանի պատերը։ Դրա համար խառնեք ¼ բաժակ պերօքսիդը, 1թ․ գդալ հեղուկ օճառն ու ½ բաժակ սոդան։ Ստացված քսուքը տարածեք պատին ու թողեք 10 րոպեով։

3. Դեմքի սկրաբ պատրաստելու համար քիչ ջրի մեջ սոդա լցրեք ու ստացվածը մերսող շարժումներով տարածեք դեմքին։ Մի քանի րոպե անց գոլ ջրով լվացվեք։

4. Ատամները սպիտակեցնելու համար թաց խոզանակի վրա մի փոքր սոդա լցրեք ու տարածեք ատամներին։ Կարող եք սոդան նաև ատամի մածուկի հետ խառնել։ Այս մեթոդն օգտագործեք ամիսը մեկ անգամ, քանի որ հաճախակի օգտագործումը կարող է վնասել ատամների էմալը։








