Սուրճի օգնությամբ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու 7 գաղտնիք
Շատերն ամեն օր սուրճ են խմում ու նույնիսկ չեն մտածում այն մասին, թե ինչ օգտակար հատկություններ ունի այդ ըմպելիքը։
Adme-ն գրում է, որ սուրճը կարող է փոխարինել ձեզ ծանոթ կոսմետիկ միջոցները։ Այն ճիշտ օգտագործելու դեպքում կկարողանաք մոռանալ թանկարժեք կոսմետիկայի մասին ու մշտապես թարմ տեսք ունենալ։
1. Ցելյուլիտի դեմ պայքարելու համար խառնեք աղացած սուրճը, նույնքան աղի ու մի քանի կաթիլ ձիթապտղի յուղի հետ։ Քսեք խնդրահարույց հատվածներում ու մերսեք։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը 1-2 անգամ։

2. Թափվող վարսերի դեմ պայքարելու համար խառնեք 2ճ․գդալ աղացած սուրճը 100մլ տաքացրած ձիթապտղի յուղի հետ։ Տարածեք վարսերի երկարությամբ, փաթաթեք վարսերն ու 30 րոպե հետո շամպունով լվացեք։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը 1-2 անգամ։

3. Աչքերի տակի այտուցներից ազատվելու համար խառնեք 1/2 թ․ գդալ աղացած սուրճը, 1/2թ․ կոկոսի յուղը, մի փոքր սև բիբարն ու մի քանի կաթիլ ջուր։ Տարածեք աչքերի տակի հատվածում, երբ դիմակը չորանա լվացեք գոլ ջրով։

4. Շուրթերի չորությունից ազատվելու համար խառնեք 1/2թ․ գդալ սուրճի նստվածքն ու 1/2թ․ գդալ մեղրը։ Ստացված քսուքը 30 վայրկյան տարածեք շուրթերին, հետո մաքրեք թաց կտորով։

5. Դեմքին առաջացող սև կետերից ազատվելու համար խառնեք 2ճ․ գդալ սուրճի չորացրած նստվածքն ու կաթնաշոռը։ Մերսող շարժումներով տարածեք ստացվածը սև կետերին, 10 րոպե հետո լվացեք։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը 1 անգամ։

6. Յուղոտ մաշկի դեմ պայքարելու համար խառնեք սուրճի թարմ նստվածքն ու 1ճ․ գդալ յոգուրտը։ Տարածեք դեմքին ու մերսեք 1-2 րոպե, լվացվեք։

7. Դեմքի խամրած գույնը վերացնելու համար խառնեք 1ճ․ գդալ սուրճի նստվածք, 1ճ․ գդալ թթվասեր ու մեղր և 1 հում ձու։ Տարածեք ստացվածքը դեմքին ու լվացեք 15 րոպեից։ Կրկնեք պրոցեդուրան շաբաթը 1-2 անգամ։








