Apple ընկերությունը նոր արտադրանքը կստեղծի տեխնիկական մնացորդների հիման վրա
Apple ընկերությունը մտադիր է արտադրական փակ շղթա ստեղծել, որի ընթացքում օգտագործվելու են միայն տեխնիկական մնացորդները։
The Verge-ը գրում է, որ շուտով ընկերությունը կսկսի տարբեր կազմակերպություններից երկրորդական հումք ներկրել։ Ինչպես նաև ընկերությունում գործում է Apple Renew ծրագիրը, որի շրջանակներում գնորդները կարող են հանձնել իրենց հին սմարթֆոնները։
Արտադրողական փակ շղթա ստեղծելու համար ընկերությունը Liam ռոբոտին է ստեղծել, որը կարողանում է սմարթֆոնը մասերի բաժանել ու ընտրել օգտագործելու համար պիտանի հատվածները։ Ներկա պահին նման երկու հոսքագիծ է աշխատում, որոնք կարող են տարվա ընթացքում ավելի քան 2,4մլն սմարթֆոն մշակել։
Այժմ iPhone 6-ի ալյումինե կափարիչները հալեցվում են և օգտագործվում Mac mini համակարգիչների պատրաստման մեջ։ Բացի այդ, ընկերությունը հին սմարթֆոններից հեռացնում է պղինձը, անագն ու թանկարժեք մետաղները։ Այս ամենի շնորհիվ հնարավոր կլինի վերացնել մնացորդներն ու չվնասել էկոլոգիան։ Ընկերության ներկայացրած հաշվետվության մեջ ասվում է, որ 2015 թվականին հնարավոր է եղել մնացորդների քանակը կրճատել 240 անգամ:









