Ջերմաստիճանի տատանումներից դեմքի մաշկը պաշտպանելու 5 տարբերակ
Գարունն այնպիսի եղանակ է, որ հնարավոր չէ գուշակել, թե հաջորդ օրն ինչպիսի ջերմաստիճան կլինի։ Եթե այսօր արևոտ ու պայծառ օր է, դա դեռ չի նշանակում, որ վաղը չի կարող մռայլ ու անձրևոտ լինել։
Tochka-ն գրում է, որ օդի ջերմաստիճանի նման փոփոխությունները շատ են վնասում դեմքի մաշկին։ Դրանից պաշտպանվելու համար մի քանի հնարք կա, որոնք պետք է իմանան բոլոր աղջիկները։
1. Գոլ ջրով լվացվեք։ Առավոտյան պետք է լվացվել միայն սենյակային ջերմաստիճանի ջրով, քանի որ շատ տաք կամ սառը ջուրը կարող է վնասել առանց այդ էլ վնասված մաշկը։ Ինչպես նաև աշխատեք դեմքի մաշկին օճառ չքսել, քանի որ այն նույնպես կարող է վնասակար ազդեցություն ունենալ։
2. Դեմքին խոնավեցնող քսուք տարածեք։ Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ժամանակ այնպիսի քսուքներ օգտագործեք, որոնք А, Е և F վիտամիններ են պարունակում։ Հենց դրանք են հոգ տանում մաշկի մասին։ Խուսափեք սպիրտ պարունակող քսուքներից։

3. Օգտագործեք թեթև տոնային քսուքներ։ Նախապատվությունը տվեք ВВ կամ СС քսուքներին, որոնք համեմատաբար ավելի թեթև են։
4. Սնուցող դիմակներ պատրաստեք։ Համապատասխանում են տարբեր յուղերի հիմքով դիմակները, օրինակ՝ կոկոսի, նուշի կամ ձիթապտղի։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար դիմակները մերսող շարժումներով տարածեք։
5. Գիշերը ևս սնուցեք դեմքը։ Կոսմետոլոգները փաստում են, որ գիշերվա ընթացքում մաշկն ավելի արագ է վերականգնվում։ Այդ պատճառով էլ քնելուց առաջ պետք է սնուցող քսուքներ օգտագործել, որոնք գիշերվա ընթացքում կօգնեն ձեր մաշկին ավելի արագ վերականգնվել։







