7 հատկանիշ, որ կնոջը գրավիչ ու ցանկալի են դարձնում

12:43 • 22.04.17

 Կանացի սեքսուալությունը ժամանակաից աշխարհում վաճառվում ու գովազդվում է։ Շատերը կարծում են, որ կնոջ սեքսուալությունը դրսևորվում է միայն մերկության դեպքում։

 

Otvetnavse-ն գրում է, որ իրականում կնոջ գրավչությունն ու սեքսուալությունն արտահայտվում են այս հատկանիշներն ունենալու դեպքում։

 

1.      Ինքնավստահություն- Ինքնավստահ կինը չափազանց գրավիչ է։ Տղամարդկանց կարծիքով՝ գլուխը բարձր, հպարտ ու իր ուժերին վստահ կինը միշտ ցանկալի է։

 

2.      Նպատակասլացություն- Նպատակասլացությունն օգնում է մարդկանց հասնել իրենց նպատակներին։ Կյանքում ինչ-որ նպատակի հասած կամ ձգտող կանայք գրավում են տղամարդկանց։

 

3.      Կիրք- Կիրքը գրավիչ է դարձնում կնոջը։ Երաժշտության, արվեստի, գիտելիքների կամ ինչ-որ մեկի նկատմամբ արտահայտված կիրքը խելքահան է անում տղամարդկանց։

 

4.      Բարություն- Այլ մարդկանց հանդեպ բարությունը չափազանց եզակի է ժամանակակից աշխարհում, այդ պատճառով էլ տղամարդիկ գնահատում են բարի կանանց։

 

5.      Անկեղծություն- Անկեղծ կանայք միշտ գրավում են տղամարդկանց։ Ոչ ոք չի սիրում, երբ իրեն ստում են, այդ պատճառով էլ տղամարդիկ անկեղծ կանանց են նախընտրում։

 

6.      Էլեգանտություն- Էլեգանտ կանայք չափազանց գրավիչ ու գայթակղիչ են։ Նրանք միանգամից աչքի են ընկնում ու տղամարդկանց համար անհասանելի են թվում, այդ պատճառով էլ այդքան ցանկալի են դառնում նրանց համար։

 

7.      Ինտելեկտ- Խելացի կանայք չափազանց սեքսուալ են տղամարդկանց աչքերում։ Նրանք գիտեն, որ տղամարդուն գրավելու ու սեքսուալ լինելու համար պարտադիր չէ վուլգար պահվածք ունենալ։ Պետք է միայն ցույց տալ նրանց, որ դուք ավելի խելացի եք։

7 հատկանիշ, որ կնոջը գրավիչ ու ցանկալի են դարձնում