Ինչպես են Գայանե Ասլամազյանն ու ամուսինը վայելում ծովափնյա մեղրամիսը. VIDEO
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Գայանե Ասլամազյանի ամուսնության մասին և բացառիկ հարցազրույց ներկայացրել նրա ամուսնու՝ պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ով աշխատել է Արսեն Սաֆարյանի, Լիանայի, Սոֆի Մխեյանի հետ, հիմնադրել է «Ջիանի» ոսկու սրահներն ու ակումբը։
Ջիանին նշել էր, որ շատ երջանիկ է սիրելի կնոջ հետ։ «Հասուն տարիքում սիրահարվելն ու ընտանիք կազմելն այլ երջանկություն է։ Աննկարագրելի երևույթ է։ Մարդիկ միայն այդ տարիքում սիրահարվելու դեպքում կարող են հասկանալ՝ ինչ է դա նշանակում։ Հիմա սիրահարվածությունն ավելի շատ է, քան 16 տարեկանում»,– մասնավորապես ասել էր պրոդյուսերը։
Զույգն այժմ ԱՄՆ–ում է։ Խաղաղ օվկիանոսի ափերից մեկում նրանք վայելում են մեղրամիսը։ Երջանիկ ամուսինը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել մեղրամսից` իրենց երջանկությունը կիսելով հետևորդների հետ։
Մոտ 2 ամսից Գայանեն և Ջիանին կվերադառնան Հայաստան։ Գայանեի ցանկությամբ նրանք որոշել են ամուսնությունից հետո բնակություն հաստատել Հայաստանում։









