Աշխարհում տեղի ունեցած Ցեղասպանություններ, որոնց մասին չի կարելի մոռանալ
Այսօր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցն է։ 1915 թվականին կատարված իրադարձությունները երբեք դուրս չեն գա հայոց պատմությունից ու երբեք չեն մոռացվի։
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915-1923 թվականներին՝ Օսմանյան կայսրության ղեկավար Երիտթուրքերի կողմից։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն էին երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Այդ տարիների գործողությունների հետևանքով զոհվեց 1,5մլն հայ։ Թուրքիան մինչ այժմ չի ընդունել Ցեղասպանության եղելության փաստը։ Այս ամենը ստացել է «Գենոցիդ» անվանումը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի է ունեցել հրեաների զանգվածային ոչնչացում։ 1933-1945 թվականների ընթացքում Նացիստական Գերմանիան՝ Հիտլերի գլխավորությամբ, սպանել ու տանջամահ է արել միլիոնավոր հրեաների։ Այս ամենը ստացել է «Հոլոքոստ» անվանումը։
1975-1977 թվականներին Կամբոջայում Ցեղասպանություն է տեղի ունեցել։ Այն ղեկավարել է Կամպուչի կոմունիստական կազմակերպությունը։ Այս ամենի ընթացքում զոհվել է 1,7մլնից մինչև 3մլն մարդ։
Աֆրիկայի հյուսիս-արևելքում գտնվող Սուդանում կոնֆլիկտ է ծնվել տեղի բնակիչների ու արաբախոս բնակչության միջև։ Զինված բախումների արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվեել։ Այս ամենը որակվել է որպես Ցեղասպանություն։
Ցեղասպանությունները դեռ շարունակվում են և այս մասին փաստում են Սիրիայում կատարվող իրադարձությունները։ Այժմ Սիրիայում պատերազմում են հազարավոր զինյալներ, որոնք սպանում ու ահաբեկում են հասարակ ժողովրդին։
Because justice for ALL matters. This weekend, see @ThePromiseFilm and #KeepThePromise to be an ally in the fight for human rights. pic.twitter.com/wwmIgRiPuJ
— KeepThePromise (@ThePromiseToAct) April 20, 2017







