«Արմենիա TV»–ի մրցանակաբաշխությանը Սոչիում ներկա կլինեն բոլոր աստղերը

20:00 • 25.04.17

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները մայիսի 31-ին կմասնակցեն հայկական երաժշտական նոր մրցանակաբաշխության, որի ժամանակ լավագույնները կարժանանան մրցանակների։ Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում միջոցառման առաջին մանրամասները։

 

«Արմենիա TV»–ի կազմակերպած մրցանակաբաշխությունն առաջին անգամ է անցկացվում։ Այն ունենալու է «Տարվա երգ» խորագիրը և ամփոփելու է տարվա լավագույն հիթերը։ Մրցանակաբաշխությունը կկայանա Սոչիում։

 

«Տարվա երգի» ժամանակ կլինի համերգային վառ շոու ծրագիր, որին ներկա կլինեն ոչ միայն հրավիրված հատուկ հյուրերը, այլև հայ արտիստների երկրպագուները։ Մրցանակաբաշխության տոմսերը լինելու են ազատ վաճառքի։  

 

Միջոցառման ժամանակ ելույթ կունենան լավագույնի հավակնորդները` Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը,  Սևակ Խանաղյանը, Արման Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Նունե Եսայանը, Սևակ Ամրոյանը, Արամ MP3–ն, Իվետա Մուկուչյանը, Գուրգեն Դաբաղյանը, Գրիգորի Եսայանը, Սարգիս Ավետիսյանը, Միհրան Ծառուկյանը, Սոֆի Մխեյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Նարեկը, Արաբո Իսպիրյանը, Նարեկ Բավեյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Հայկոն, Արամեն, Սոնա, Մհերը, Էրիկը, Քրիստինե Պեպելյանը և Մարտին Մկրտչյանը։

 

«Արմենիա TV»–ի մրցանակաբաշխությանը Սոչիում ներկա կլինեն բոլոր աստղերը