Լիլիթ Հարոյանը՝ իր և Հովոյի մտերմիկ տեսարանի մասին
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով հեռարձակվող «Չեյնջ» սիթքոմը շարունակում է մեծ լսարան գրավել։ Այս եթերաշրջանում սիթքոմում ստեղծված նոր խառնաշփոթը հետաքրքրել է հեռուստադիտողներին։ Դա վկայում է սիթքոմի բարձր վարկանիշը։
«Նկարահանման տաղավարն իմ երկրորդ տունն է դարձել։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Նկարահանման պրոցեսը շատ հետաքրքիր, երբեմն էլ, ուրախ է անցնում։ Աշխատում եմ մարդկանց հետ, որոնց շատ եմ սիրում։ Իհարկե, նկարահանման ընթացքում լինում են ոչ միայն հումորային, այլև լարված իրավիճակներ։ Նման դեպքերում օգնում ենք իրար։ Աշխատանքային նորմալ ընթացք է»,– ասաց Լիլիթը։
Դերասանուհին նկարահանման ժամանակ մտերմիկ տեսարան է ունեցել Հովհաննես Ազոյանի մարմնավորած կերպարի` Մարսելի հետ։ Լիլիթը նշեց, որ նման դեպքերում ունի իր սահմանները, սակայն այս տեսարանն իր համար խնդրահարույց չի եղել։ «Չեմ կարծում , թե դա շատ բաց տեսարան է։ Ինձ համար խնդիր չառաջացավ, որովհետև տեսարանը որևէ բաց պրոցես չէր ներառում իր մեջ։ «Չեյնջում» չի եղել որևէ տեսարան, որ առաջարկեն և հրաժարվեմ»,– ասաց դերասանուհին։
.jpg?1493107344453)
Լիլիթի խոսքով` ի սկզբանե ծանոթանում է կերպարին և նրա սահմաններին. « Օրինակ` վերջերս ինձ առաջարկեցին մի կերպար, որից ի սկզբանե հրաժարվեցի։ Ինձ համար շատ կարևոր է, թե կերպարս ինչ կտա մարդկանց։։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ կերպարն իմ սրտով լինի։ Ես ունեմ սահմաններ, սակայն դրանք միայն ինձ են վերաբերում։ Ես նորմալ եմ ընկալում, եթե ինչ–որ մեկը սահմաններ չունի»։
Նա նկատեց, որ իր համար խնդիր չէ, որևէ կերպարից հրաժարվելը, քանի որ դերասանական աշխատանքն իր ապրուստի միջոցը չէ։ Ինքը վաստակում է իր առաջին մասնագիտությամբ` որպես հոգեբան աշխատելով։ «Այս առումով ես ունեմ ընտրության հնարավորություն և կարող եմ հրաժարվել այն կերպարից, որն ինձ դուր չի գալիս»,– ասաց նա։











