Black Star–ից Մոտի շքեղ հարսանիքը դարձել է բոլորի քննարկման առարկան

14:01 • 25.04.17

 

Black Star խմբի ռեփեր Մոտն ամուսնացել է։ Նա և ընտրյալը` մոդել Մարիա Գուրալին, զագսով ամուսնացել էին դեռևս նախորդ տարվա օգոստոսին։ Զույգի պսակի արարողությունն ու հարսանյաց հանդեսը կայացել է  երեկ ` ապրիլի 24–ին։  Զույգն ընտրել է ապրիլ ամիսը, քանի որ 3 տարի առաջ հենց ապրիլին են հանդիպել։

 

Tatler–ը գրում է, որ Black Star–ի տղաները միայն առաջին հայացքից են անկառավարելի, իրականում նրանք հուսալի ամուսիններ են։ Զույգը մեծ խնջույք է կազմակերպել հարսանիքի առթիվ։ Նրանց հարսանիքին ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, այդ թվում` Black Star–ի անդամները։ Խնջույքի ժամանակ ռեփերը երգ է նվիրել սիրելիին։

 

 

 

 

Ըստ ռուսական լրատվամիջոցների` կազմակերպված է եղել շքեղ հարսանիք, որը դարձել է բոլորի քննարկման առաջկան։ Հարսանիքի ընթացքում հարսնացուն հագել է բրենդային թանկարժեք զգեստ։ Արարողության ընթացքում նա ներկայացել է 2 զգեստով։ Երկրորդ զգեստը եղել է  ավելի  հարմարավետ։

 

Ի դեպ, մայիսի 12–ին Երևանում սպասվելիք Black Star–ի համերգին ելույթ է ունենալու նաև Մոտը։