Ընտրեք կոշիկն ու պարզեք` ինչպես է արտահայտվում ձեր կանացիությունը
Հագուստն ու կոշիկները շատ մեծ նշանակություն ունեն կանանց համար։ Դրանք բարձրացնում են տրամադրությունն ու կնոջն ավելի ինքնավստահ դարձնում։
Marketium-ը գրում է, որ այս հոգեբանական թեստի միջոցով կարող եք պարզել, թե ինչն է ձեզ առանձնացնում այլ կանանցից։ Պարզապես ընտրեք կոշիկներից մեկը․
1. Դուք շատ կանացի եք։ Բավական է ինչ-որ վայրում հայտնվեք և բոլորի ուշադրությունը ձեր կողմն է շրջվում։ Տղամարդիկ հիանում են ձեզնով, իսկ կանայք նախանձում։ Ձեր մեջքի հետևում շատերն են վատաբանում ձեզ, սակայն ձեզ համար միայն մտերիմների կարծիքն է կարևոր։ Դուք դժվարությամբ եք վստահում մարդկանց, սակայն երբ դա պատահում է, այլևս բաց չեք թողնում այդ մարդկանց։ Դուք երբեք չեք ներում դավաճանությունն ու ձեզ դավաճանած մարդկանց։
2. Դուք կենսուրախ մարդ եք։ Մարդիկ ձգտում են ձեր կողքին լինել, քանի որ դուք անսպառ էներգիա ունեք։ Ձեզ հետ հետաքրքիր է, քանի որ դուք բազմաթիվ հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեք։ Դուք այնպիսի ջերմություն ունեք, որը կարող է հալեցնել ցանկացած տղամարդու սիրտը։ Հաճախ ձեր հարաբերությունները սկսում եմ պարզապես ընկերությունից ու ավելիի վերածվում։ Դուք կարողանում եք գրավել տղամարդկանց, սակայն մի շտապեք ինչ-որ մեկին ձեր կյանք թողնել։ Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում ձեր հոգում։ Դուք սիրում եք ձեր արտաքինի հետ փոփոխություններ ու փորձարկումներ անել։
3. Դուք մանկուց գիտեք, որ գեղեցիկ ու հմայիչ եք, սակայն ձեր բնատուր գեղեցկությունն ու համեստությունը թույլ չեն տալիս, որ գոռոզանաք։ Մարդկանց գնահատում եք իրենց ներքին գեղեցկության, այլ ոչ արտաքին տեսքի համար։ Տղամարդիկ իրենց շատ լավ են զգում ձեր կողքին, իսկ ընկերուհիները գիտեն, որ դուք հիանալի հոգեբան եք։ Դուք չեք շտապում ձեր զույգին ընտրելու հարցում։ Ինչպես նաև դուք կարողանում եք էլեգանտ տեսք ունենալ և քիչ գումար վատնել արտաքինի վրա։
4. Դուք նուրբ ու ռոմանտիկ եք։ Այսպիսի կնոջ մասին շատ տղամարդիկ են երազում, քանի որ ձեր մասին կարելի է հոգ տանել ու խնամել։ Դուք սիրում եք թեթև սիրախաղը, սակայն չեք շտապում։ Կանայք ևս լավ են տրամադրված ձեր նկատմամբ։ Չնայած մեղմ արտաքինին, ձեր ներսում ամուր կին է, ով միշտ հասնում է իր նպատակներին։
5. Դուք բազմաթիվ դրական կողմեր ունեք, դուք անկեղծ, համեստ ու հավատարիմ եք։ Մարդիկ միշտ կարող են ձեզ վրա հույս դնել։ Ձեր նման կնոջ մասին շատերն են երազում։ Դուք միշտ խնամված ու գեղեցիկ տեսք ունեք։ Չնայած ձեր բոլոր դրական կողմերին, դուք չեք կարողանում գտնել ձեր ընտրյալին։ Ձեր շրջապատողները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է ձեզ նման կինը դեռ միայնակ, սակայն ամեն բան դեռ առջևում է։







