Այն, ինչ մնաց «Ֆուլ հաուսի» կադրից դուրս Մկոյի մասնակցությամբ սերիան նկարահանելիս
«Ֆուլ հաուսը» շարունակում է մնալ հայկական հեռուստատեսության ամենառեյթինգային սիթքոմը։ Արդեն սիրված հերոսներին, երբեմն, միանում են նոր կերպարներ, որոնք լրացուցիչ գույն են հաղորդում սիթքոմին։
Այս անգամ ֆուլհաուսցիներին է միացել դերասան դերասան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն։ Նա կխաղա այսօրվա սերիայում։ Դերասանը ներկայանում է Գրիգոր Դանիելյանի կերպարի` Մուշեղի հոր դերում։
Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներ, որ արվել են Մկոյի մասնակցությամբ սերիայի կադրից դուրս։ Այս թիմի անդամներից շատերի հետ Մկոն առաջին անգամ չէ, որ աշխատում է։ Նկարահանումներն անցել են ջերմ մթնոլորտում։










