10 հնարք, որ կհեշտացնի ձեր կյանքն ու կգեղեցկացնի բնակարանը
Առօրյա գործերն անելու համար բավականին շատ ժամանակ է պահանջվում, ինչպես նաև դրանք բավականին ձանձրալի են։
Optimiziruem-ն առաջարկում է մի քանի տարբերակ, որոնց շնորհիվ կկարողանաք գեղեցկացնել ձեր բնակարանն ու կհեշտացնեն ձեր կյանքը։ Օգտվեք այս խորհուրդներից ու կկարողանաք ավելի հետաքրքիր դարձնել ձեր առօրյան։
1. Հաճախ հարմար վայր չի լինում հեռախոսը լիցքավորելու համար։ Եթե մոտակայքում սեղան չկա, որի վրա կարող եք դնել հեռախոսն, ապա օգտագործեք հին ջինսերն ու այսպիսի հարմարանք պատրաստեք։

2. Մի շտապեք դեն նետել մեծ ու դատարկ շշերը, դրանք կարող են դեռ պետք գալ։ Այսպիսի շշերից կարելի է ավտոտնակում կամ ամառանոցում դարակներ պատրաստել ու մանր իրեր պահել։

3. Օգտագործեք թղթերի ամրակները, որպեսզի հեռախոսների և համակարգիչների լարերը չխճճվեն։

4. Գինու խցանները երբեք պետք չէ դեն նետել։ Դրանցից կարելի է հետաքրքիր իրեր պատրաստել, օրինակ ՝այսպիսի գրատախտակ։

5. Եթե սիրում եք կոլաժներ պատրաստել, ապա սա հենց ձեզ համար է։ Օգտագործեք հին ջինսերի գրպաններն ու հետաքրքիր դարակ պատրաստեք։

6. Բնակարանը վերանորոգելու և պատերը յուրօրինակ ձևով ներկելու համար մեծ գումար է անհրաժեշտ, եթե չգիտեք այս խորամանկության մասին։ Օգտագործեք ավելը, որպեսզի պատերին գեղեցիկ գծեր առաջանան կամ ներկի մեջ կտոր թրջեք ու հետաքրքիր նախշեր արեք պատին։


7. Համակարգչի ստեղնաշարի արանքների փոշին մաքրելու համար օգտագործեք ատամի խոզանակը։

8. Օգտագործելով գինու բաժակներն ու փոքրիկ մոմերը՝ կարող եք յուրօրինակ մոմակալներ ստանալ, որոնք կզարդարեն ձեր բնակարանը։

9. Եթե սիրում եք տնային բույսեր, սակայն չեք սիրում դրանք խնամել, ապա օգտվեք այս տարբերակից։ Համապատասխան չափսի քարեր գտեք ու դրանք ներկեք այնպես, որ բույսի տեսք ստանան։ Սա կարող է հետաքրքիր դեկորացիա դառնալ ձեր բնակարանի համար։

10. Ծառերի հաստ ճյուղերը մանր օղակների բաժանեք ու սոսնձի միջոցով ամրացրեք ծաղկամանին։ Այդպես դրանք ավելի գեղեցիկ ու յուրօրինակ տեսք կստանան։








