Ինչ բիզնեսներ ունեն հայ հայտնիները

19:28 • 27.04.17

Հայ հայտնիներից շատերն ունեն իրենց բիզնեսը, որը ծառայում է որպես եկամուտի կողմնակի, որոշ դեպքերում էլ` հիմնական աղբյուր։

 

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին է ներկայացնում հայտնիների բիզնեսները։

 

 

Սարգիս Գրիգորյանն ու կինը` Մանոն, ունեն ընկերություն, որը զբաղվում է հարսանիքների կազմակերպմամբ։ Սարգիսը քանիցս նշել է, որ իրենց բիզնեսը հիմնականում Մանոն է ղեկավարում։ Զույգը նաև վարում է հարսանիքներ, Մանոն օգտագործում է իր առաջին` պարուհու մասնագիտությունն ու բեմադրում հարսի պարերը։

 

 

Սոս Ջանիբեկյանը գինետուն և փաբ ունի, սակայն նա այս բիզնեսների միակ սեփականատերը չէ։ Դերասանը համագործակցում է  ընկերոջ հետ։

 

Картинки по запросу սոս ջանիբեկյան tert.am life

 

Նունե Եսայանը հայկական շոու բիզնեսի առաջին բիզնես–լեդիներից է։ Տարիներ առաջ նա հիմնադրեց գեղեցկության իր սրահը։

 

 

Անահիտ Սիմոնյանը հիմնել է իր նորաձևության սրահը։ Երգչուհին, ով տևական ժամանակ է, ներկայանում է որպես ոճաբան, հաճախ է  համագործակցում  հայտնի գործընկերների հետ։

 

Картинки по запросу անահիտ սիմոնյան tert.am life

 

Ալեքսանդր Բաբասյանը բիզնես ունի ոչ միայն  Երևանում, այլև Մոսկվայում։ Մի քանի տարի առաջ նա սրճարան էր բացել Մոսկվայում։ Վերջին շրջանում նա հիմնադրեց իր սրճարանը նաև Երևանում։

 

Картинки по запросу բաբասյան tert.am life

 

Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը հիմնել են իրենց ստուդիան, որը պատրաստում է դերասանների և երգիչների։

 

Картинки по запросу գրիգոր դանիելյան հռիփսիմե tert.am life

 

Իրինա և Լուսինե Թովմասյաններն ունեն իրենց ընկերությունը,որը զբաղվում է մանկական միջոցառումների կազմակերպմամբ։

 

Картинки по запросу իրինա լուսինե թովմասյան

 

Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ունի տուրիստական գործակալությունը։ Հայտնիներից շատերը հենց նրանց տուրիստական գործակալությունից են օգտվում` արտերկիր մեկնելիս։

 

Картинки по запросу մարտին հռիփսիմե

 

Սիրուշոն թողարկել է իր «Պռեգոմեշ» հավաքածուն, որը լայն տարածում գտավ երիտասարդ աղջիկների շրջանում։

 

Картинки по запросу սիրուշո

 

Վաչե Թովմասյանը ծիրանի բիզնես ունի։ Նա 30 հեկտար այգի ունի և մոտ 20 աշխատող։

 

Ինչ բիզնեսներ ունեն հայ հայտնիները