4 հնարք սիրելի օծանելիքն ավելի երկար օգտագործելու համար

12:19 • 27.04.17

Օծանելիքի նուրբ ու գրավիչ բույրը կանանց գլխավոր զենքերից մեկն է։ Թանկարժեք օծանելիք գնելուց հետո բոլորն էլ ցանկանում են այն երկար ժամանակ օգտագործել, սակայն մի քանի սխալի պատճառով շուտով ստիպված են լինում նորը գնել։

 

Tochka-ն գրում է, որ օծանելիքի կյանքը երկարացնելու համար պետք է այն ճիշտ պայմաններում պահել ու խուսափել մի քանի սխալից։

 

1.      Օծանելիքը լողասենյակում մի պահեք։ Ջերմաստիճանի հաճախակի փոփոխությունն ու խանովությունը վատ ազդեցություն են ունենում օծանելիքի վրա։ Այն մութ, չոր ու կայուն ջերմաստիճան ունեցող վայրերում պահեք։

 

2.      Մատներով ձեռք մի տվեք օծանելիքի պարունակությանը։ Եթե ձեր օծանելիքն առանց սփրեյի է, ապա խորհուրդ չի տրվում այն մատներով տարածել, քանի որ մաշկի մասնիկները կարող են թափանցել սրվակի մեջ ու փչացնել բույրը։

 

 

3.      Բացառեք թթվածնի հետ շփումը։ Օծանելիքն օգտագործելուց հետո պետք է ամուր փակել կափարիչը, որպեսզի թթվածինը չներթափանցի սրվակի մեջ։ Թթվածինն ուժեղ հակաօքսիդանտ է, որը օծանելիքի հետ խառնվելու դեպքում կփչացնի այն։

 

4.      Բացառեք արևի լույսի հետ շփումը։ Օծանելիքը մթություն է սիրում, այդ պատճառով էլ նախընտրելի է այն մութ վայրում պահել։ Արևի լույսի տակ մնալուց հետո օծանելիքի ներսում անկառավարելի քիմիական ռեակցիաներ են սկսում, ինչի հետևանքով բույրն աղավաղվում է։

 

4 հնարք սիրելի օծանելիքն ավելի երկար օգտագործելու համար