15-ամյա դստեր հուզիչ շնորհավորանքը Անահիտ Կիրակոսյանի 27-ամյակին
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Անահիտը բոլորում է 27 տարին, ինչի առթիվ նա ամուսնու հետ մեկնել է Եգիպտոս` Հուրգադա։
Մինչ դերասանուհին և ամուսինը վայելում են ծովափնյա հանգիստը, նրանց երեխաներն այստեղ անակնկալ են պատրաստել Անահիտի համար։ 15–ամյա աղջիկը` Լաուրան, ով միշտ նշում է, թե որքան երջանիկ է, որ Անահիտը հայտնվել է իրենց կյանքում, Անահիտին այսպես է շնորհավորել.
«Իմ կյանք, իմ թանկ, իմ ամենակարևոր՝շնորհավոր ծնունդդ՝ կյանքիս կարևորագույն ձեռքբերում: Դու ծնվել ես, որ ինձ համար լինես երբեմնի ամենաթանկ նվերը… Դու իմ հատուկենտն ես էս աշխարհում, ում ունենալու համար անվերջ շնորհակալ եմ իմ բախտից ու ճակատագրից, որովհետև բախտաբերություն ա քեզ պես լավագույն հատկանիշների ամբողջացված կերպարին որպես մայր ունենալը, ով ամեն վայրկյանս լցնում ա երջանկությամբ, իրական հեքիաթով ու ուրախությամբ,ստիպելով ավելի սիրել ու գնահատել իրեն։ Սիրում եմ քեզ կանգնած, պառկած, արթուն և քնած,սիրում եմ քեզ ժամը մեկին, երկուսին,ժամը երեքին և ժամը հավերժին… սիրում եմ քեզ հետո, առաջ և հենց հիմա: Սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ եմ գտել լավ մարդու, հմայիչ կնոջ ու հիասքանչ մոր կերպարները»։

Ի պատասխան` Անահիտը գրել է` ամենաերջանիկն եմ։
Մյուս աղջիկը` Աննան գրել է. «Շնորհավոր մամ ջան, շնորհակալ եմ, որ կաս»։
Դեռահասության փուլում գտնվող դուստրերի հետ հարաբերությունների մասին Անահիտ Կիրակոսյանի հարցազրույցը Tert.am Life–ին կարող եք կարդալ այստեղ։








