Երիտասարդ տարիքում մաշկը խնամելու հիմնական կանոնները

19:17 • 28.04.17

Անկախ տարիքից ու մաշկի ձևից, պետք է ամեն օր խնամել այն։ Կոսմետոլոգները փաստում են, որ դեմքի մաշկի խնամքն տարիքի հետ փոխվում է։ Տարիքն այս դեպքում մեծ նշանակություն ունի, քանի որ տարբեր տարիներին մաշկը տարբեր տեսք է ունենում։

 

Tochka-ն գրում է, որ երիտասարդ տարիքում մաշկը խնամելու որոշ կանոններ կան, որոնց պետք է հետևել, որպեսզի հետագայում խնդիրներ չունենաք։ Այս տարիքում դեմքի մաշկն ավելի դիմացկուն և ձիգ է, սակայն արդեն այս շրջանում առաջանում են փոքրիկ կնճիռներ, անոթային լայնացում, պիգմենտացիա (գունավորում)  և այլն։

 

 հա, թե ինչպես է պետք երիտասարդ տարիքում խնամել դեմքի մաշկը․

 

1.      Առաջին հերթին պետք է դիմել մաշկաբանի օգնությանը, որպեսզի նա ախտորոշի ձեր դեմքի մաշկի տեսակն ու համապատասխան խնամք առաջակի։

 

2.      Եթե յուղոտ մաշկ ունեք, դիմեք մասնագետներին խորը մաքրման համար։

 

3.      Նորմալ ու չոր մաշկի համար համապատասխանում են խոնավեցնող դիմակները։

 

 

Գոյություն ունի դեմքի խնամքի երեք կանոն՝ մաքրում, խոնավեցում և սնուցում։ Համատեղեք այս երեք գործողությունը, սակայն այնպիսի ընթացակարգ ընտրեք, որը կհամապատասխանի ձեր մաշկին։

 

·    Մաքրման համար ընտրեք ոչ ագրեսիվ մաքրող նյութեր, քանի որ դրանք վնասում են մաշկը։ Համապատասխանում են քսուքի տեսք ունեցող մաքրող միջոցները։

 

·    Խոնավեցման համար ընտրեք այնպիսի քսուքներ, որոնց հիմքում ջուր է և որոնք  տարբեր յուղեր են պարունակում։

 

·    Սնուցման համար նախապատվությունը տվեք այնպիսի քսուքների, որոնք սպիրտ չեն պարունակում, քանի որ սպիրտը չորացնում է մաշկն ու կարող է գրգռվածություն առաջացնել։