Հորոսկոպի որ նշանն ինչպիսին է հարաբերությունների մեջ

15:19 • 29.04.17

Մարդիկ ձգտում են գտնել իրենց երկրորդ կեսին, սա բնության կանոններից մեկն է։ Նրան գտնելու դեպքում, շատերին սկսում է հետաքրքրել համատեղելիությունը և հարաբերությունների երկարատևությունը։

 

Greatpicture-ը գրում է, որ այս հարցերին կարող է պատասխանել հորոսկոպը։ Ահա, թե հարաբերություններում ինչպիսին են հորոսկոպի տարբեր նշանները։

 

Խոյ

 

Խոյերի հետ հարաբերություններ ունենալիս պատրաստ եղեք ակտիվ ու անկանխատեսելի կյանքի։ Թվում է, թե այս նշանները երբեք չեն ծերանում ու միշտ կենսուրախ են մնում։ Նրանք կարող են ամեն անսպասելի քայլի դիմել ու ձեր մերժումը երբեք չեն ընդունի։ Նրանք կարող են շատ հոգատար ու աջակցող լինել, սակայն երբ զայրանում են, ավելի լավ է նրանցից հեռու մնալ։ Այս նշանները կարող են երեխայի տպավորություն թողնել, սակայն անհրաժեշտության դեմքում կարող են վերափոխվել ու լուրջ մարդ դառնալ։

 

Ցուլ

 

Ցլերը, համբերատար, իմաստուն ու «տնային» են։ Նրանք աշխատասեր են ու կարողանում են գումար աշխատել։ Սակայն այս նշանները երբեք թույլ չեն տա, որ իրենց գումարն աննպատակ վատնեք։ Նրանք  թույլ կտան փոքրիկ իրեր գնել, որոնք ձեզ հետ միասին տանը կդասավորեն։ Ցլերը լավ ախորժակ ունեն և նրանց կերակրելու համար բավական չէ մի քանի ուտեստ պատրաստել իմանալ։ Նրանք շատ ուշադրություն են պահանջում, սակայն նույն ուշադրությամբ էլ պատասխանում են։

 

Երկվորյակ

 

Երկվորյակները չափազանց փոփոխական բնավորություն ունեն։ Այս պահին նրանք ցանկանում են, որ մխիթարեք նրանց, իսկ հաջորդ պահին կրկին երջանիկ են ու պատրաստ են զարմացնել ձեզ։ Նրանք սիրում են երազել ու հաճախ կորում են իրենց երազներում։ Թույլ տվեք Երկվորյակներին, որպեսզի նրանք տարբեր լինեն և կզգաք, որ ձեր կողքին ոչ թե մեկ, այլ մի քանի հոգի է ապրում։ Երկվորյակները կարողանում են լավ խորհուրդներ տալ և միշտ օգնում են իրենց մտերիմներին։

 

Խեցգետին

 

Խեցգետինները շատ հետաքրքիր մարդիկ են։ Մի կողմից նրանք ցանկանում են հոգ տանել ձեր մասին, մյուս կողմից էլ իրենք հոգատարության կարիք ունեն։ Խեցգետիններին միշտ պետք է քաջալերել, հակառակ դեպքում նրանք կփակվեն իրենց «քարանձավում» ու դեպրեսիայի մեջ կընկնեն։ Այս նշանները մշտապես խնամքի ու հոգատարության կարիք ունեն։ Նրանք կարողանում են ամուր ընտանիքներ կազմել և օրինակելի ծնողներ լինել իրենց երեխաների համար։

 

Առյուծ

 

Առյուծների հետ պետք է միշտ համատեղ որոշումներ ընդունել։ Նրանք երբեք չեն ցանկանում լսել ինչ-որ մեկին ու նույնիսկ կարող են ձեր կարծիքը որպես իրենց հիանալի միտք արտահայտել։ Դուք պետք է մշտապես համաձայնեք այս նշանի ներկայացուցիչների հետ ու անեք այնպես, ինչպես նրանք են ցանկանում։ Փորձեք շահել նրանց սիրտը և այդ դեպքում երբեք ձեզ չսիրված կամ դժբախտ չեք զգա։ Նրանք կնվիրվեն ձեզ, սակայն երբեմն կանեն այն, ինչ ցանկանում են և հաշվի չեն առնի ձեր հարաբերությունները։

 

Կույս

 

Կույսերը չափազանց ինքնուրույն են։ Նրանք երբեք թույլ չեն տա, որ դուք իրենց փոխարեն ինչ-որ բան անեք։ Այս մարդիկ սովորաբար այնպիսի աշխատանք են փնտրում, որտեղ ոչ ոք չի կարող ասել նրանց, թե ինչ է պետք անել։ Նրանք սիրում են կառավարել իրենց կյանքը։ Նրանք չափազանց շատ են աշխատում, սակայն կարող են որոշ ժամանակ էլ ձեզ հատկացնել։ Պատրաստ եղեք, քանի որ այս նշանի ներկայացուցիչները փորձելու են նաև ձեր կյանքը կառավարել։

 

Կշեռք

 

Կշեռքները նուրբ ու զգայուն են, սովորաբար այս մարդիկ բավականին գեղեցիկ են լինում։ Եթե ցանկանում եք նրանց հետ երկարատև հարաբերություններ ունենալ, ապա պետք է խուսափեք կոպիտ արտահայտություններից ու թափթփվածությունից։ Նրանք գնահատում են, երբ ամեն ինչ մաքուր ու կոկիկ է։ Նրանք նաև սիրում են զարմացնել իրենց ընտրյալներին, այնպես որ, պատրաստ եղեք անսպասելի անակնկալների։

 

Կարիճ

 

Կարիճները չափազանց խառը մտածելակերպ ունեն, այդ պատճառով էլ դուք երբեք չեք կարող հասկանալ, թե տվյալ պահին ինչի մասին են մտածում։ Նրանք աչքերով են սիրում, այդ պատճառով էլ պետք է միշտ կատարյալ տեսք ունենաք։ Այս նշանները կփորձեն ձեզ իրենց ենթարկել և, հավանաբար, կկարողանան։ Դուք չեք էլ նկատի, թե ինչպես են նրանց նախասիրությունները ձեր ընդհանուրը դառնում։

 

Աղեղնավոր

 

Աղեղնավորները չեն կարողանում երկար ժամանակ մեկ վայրում մնալ։ Նրանց միշտ փոփոխություններ են հարկավոր։ Նույնիսկ, եթե տեղափոխվելու կարիք չկա՝ նրանք ինչ-որ պատճառ կգտնեն ու կստիպեն ձեզ տեղափոխվել։ Նրանք նաև շատ խելացի ու իմաստուն են և կարող են ամեն պահի լավ խորհուրդ տալ ձեզ։ Եթե կարողանաք գտնել դեպի նրանց սիրտ տանող ճանապարհը, ապա նրանք կերջանկացնեն ձեզ։

 

Այծեղջյուր

 

Այծեղջյուրների հետ լեզու գտնելը բավականին դժվար է։ Ոչ բոլորը կարող են ապրել նրանց հետ ու համարել, որ երջանիկ են։ Սովորաբար այս մարդիկ ղեկավարող պաշտոններ են ունենում, սակայն պետք է պատրաստ լինեք հրաժարվել սեփական կարիերայից, որպեսզի օգնեք նրանց հասնել այդ ղեկավարող պաշտոններին։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են ձեզ օգտագործել, որպեսզի հասնեն իրենց նպատակին, սակայն երբեք ցավ չեն պատճառի ու միշտ ձեր կողքին կլինեն։

 

Ջրհոս

 

Ջրհոսները չեն կարողանում մերժել մարդկանց, այդ պատճառով էլ ձեզ համար դժվար կլինի։ Նրանք չեն կարողանում վերջնականապես ավարտել նախկին հարաբերությունները և ժամանակ առ ժամանակ վերադառնում են այնտեղ։ Փորձեք չնեղանալ նրանցից, քանի որ նրանք պարզապես չեն կարողանում մերժել։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են գաղտնիքներ ունենալ ու պահել և ոչ մի դեպքում ձեզ դրանց մասին չեն ասի։ Նրանք սիրում են, երբ իրենց տարբեր տեխնիկական նորույթներ են նվիրում, այնպես որ, փորձեք այդ ճանապարհով շահել նրանց սիրտը։

 

Ձկներ

 

Ձկներն ամեն ինչ գաղտնի են պահում ու սիրում են առեղծվածային միջավայրում ապրել։ Նրանք չեն սիրում միայնակ լինել, այդ պատճառով էլ նախընտրում են հարաբերություններ ունենալ։ Այս նշանի ներկայացուցիչներն իրենց ընտրյալներին ազատություն են տալիս և թույլ են տալիս, որպեսզի նրանք կայանան իրենց ընտրած ոլորտում։ Սակայն պետք չէ չարաշահել նրանց բարությունը, քանի որ նրանց հիասթափեցնելու կամ զայրացնելու դեպքում դեռ երկար ժամանակ չեք կարողանա վերականգնել ձեր հարաբերությունները։

Հորոսկոպի որ նշանն ինչպիսին է հարաբերությունների մեջ