10 գործողություն, որ ավելի արագ են փչացնում հարաբերությունները, քան դավաճանությունը

17:15 • 01.05.17

Դավաճանությունը ոչնչացնում է հարաբերությունները, սակայն կան այնպիսի գործողություններ, որոնք կարող են ավելի արագ փչացնել դրանք։ Եթե կարծում եք, որ դավաճանությունից բացի ոչինչ չի կարող բաժանել ձեզ, սխալվում եք։

 

Եթե ցանկանում եք ամուր ու երկարատև հարաբերություններ ունենալ, խուսափեք այս գործողություններից․

 

1.      Միմյանցից ինչ-որ բան թաքցնել։ Երբեք պետք չէ միմյանցից ինչ-որ բան թաքցնել, նույնիսկ այն դեպքում, երբ դա ձեր կամ նրա շահերից է բխում։ Հարաբերություններում սխալ է լուրջ գաղտնիքներ ունենալը։

 

2.      Ավելի լավը ձևանալ, քան իրականում կաք։ Երբեք մի փորձեք ավելի լավ ձևանալ, քան իրականում կաք։ Ձեր ընտրյալի հետ անկեղծ եղեք։ Նա պետք է սիրի ձեզ այնպիսին, ինչպիսին իրականում եք։

 

3.      Չխոսել վեճերի մասին։ Բոլոր զույգերն էլ վիճում են և բնական է, որ վեճից հետո միմյանցից նեղանում են։ Երբեք չլռեք այն մասին, որ նեղացել եք։ Ձեր ընտրյալին ներողություն խնդրելու և իրավիճակը հարթելու հնարավորություն տվեք։ Հակառակ դեպքում այդ ամենը կկուտակվի և դուք այլևս չեք կարողանա շփվել նրա հետ։

 

4.      Չզիջել։ Եթե ցանկանում եք առողջ հարաբերություններ ունենալ, ապա սկսեք ավելի զիջող լինել։ Մի ստիպեք նրան ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Նրան ազատություն տվեք և նա նույն կերպ կպատասխանի ձեզ։

 

5.      Վիճել ամեն առիթով։ Վեճերը բնական են հարաբերություններում, սակայն պետք չէ դրանք ամենօրյա կանոնավոր երևույթներ դարձնել։ Եթե սկսեք ամեն հարմար առիթով վիճել նրա հետ, ապա ձեր հարաբերությունները երկար կյանք  չեն ունենա։

 

 

6.      Ինքնահաստատվել նրա հաշվին։ Դուք պետք է սիրեք ձեր ընտրյալին, աջակցեք նրան, ոչ թե ինքնահաստատվեք նրա հաշվին։ Առհասարակ, մարդկանց այդ նպատակով օգտագործել չի կարելի։

 

7.      Շարունակել հարաբերությունները, քանի որ այդպես հարմար է ձեզ։ Եթե այլևս չեք սիրում նրան ու պահում եք ձեր կապը միայն հարմարությունից ելնելով, անմիջապես դադարեցրեք այդ հարաբերությունները։ Խոստովանեք ինքներդ ձեզ, որ այդ հարաբերություններն այլևս չեն ուրախացնում ձեզ ու ազատ թողնեք նրան։

 

8.      Մանիպուլյացիաների ենթարկել։ Դժվար է հասկանալ, թե երբ եք սկսում մանիպուլյացիաների ենթարկել ձեր երկրորդ կեսին։ Հնարավոր է, որ դա անգիտակցաբար եք անում, սակայն նրան անընդմեջ կառավարելու արդյունքում շատ արագ կփչացնեք ձեր հարաբերությունները։

 

9.      Խանդել։ Խանդը փչացնում է նույնիսկ երկարատև հարաբերությունները։ Առողջ հարաբերություններ ունենալու համար պետք է վստահել միմյանց։

 

10.  Կախված լինել միմյանցից։ Միայնակ լինելու վախը թույլ չի տալիս մարդկանց ժամանակին ավարտել հարաբերությունները։ Սակայն նման հարաբերությունները չեն կարող երջանիկ լինել, այնպես որ փորձեք կախված չլինել միմյանցից։