Վերադարձ ԽՍՀՄ․ ինչպես և ինչով էին դիմահարդարվում մեր մայրիկները

20:35 • 02.05.17

Բոլորս էլ լսել ենք, թե ինչ դժվար էր ԽՍՀՄ տարիներին կոսմետիկա կամ նորաոճ հագուստ գտնելը։

 

Cosmo-ն գրում է, որ Սովետական Միությունում ապրող կանայք ձգտում էին հնարավորինս էլեգանտ տեսք ունենալ, և պետք է նշել, որ նրանց մոտ ստացվում էր։ Հավանաբար, 90-ականներին ծնված բոլոր աղջիկները կհիշեն, թե երիտասարդ տարիքում ինչպիսի կոսմետիկա ունեին մայրիկները։ Սակայն ժամանակակից երեխաներն այլևս չեն տեսնի այս ամենը։

 

Ահա, թե ինչով ու ինչպես էին դիմահարդարվում մեր մայրիկները։

 

«Ленинградская» թարթչաներկի մասին երազում էին բոլոր աղջիկները։ Այն օգտագործելու համար պետք էր նախ մի փոքր խոնավացնել այն, հետո հատուկ խոզանակով թարթիչներին տարածել ու թարթիչներն ասեղով կամ այլ նմանատիպ իրով իրարից բաժանել։

 

 

Սովետական շրջանում միայն կապույտ ստվերաներկ կար և աղջիկներն ստիպված էին համադրել այն իրենց հագուստի ու աչքերի գույնի հետ։

 

 

Սովետական Միության շրջանի կանայք երկու գույնի շրթներկ էին նախընտրում՝ գազարագույն ու շագանակագույն։ Հատկապես պահանջված էր «Дзинтарс 21» բրենդի շրթներկը, իսկ «Норка» վազելինն օգտագործվում էր շուրթերին փայլ հաղորդելու համար։

 

 

«Балет» տոնային քսուքն առաջինն էր իր տեսակում և չափազանց պահանջված էր։ Այն վատ էր տարածվում ու կեղտոտում էր հագուստը։

 

 

«Ленинградская» դիմափոշին չափազանց պահանջված էր, սակայն այն գտնելն այդքան էլ հեշտ չէր։Միայն իրական ոճային աղջիկներն էին կարողանում հայթհայթել այն։

 

 

Վարսերը ներկելու համար աղջիկները հինա էին օգտագործում, որը սովորաբար միայն կարմիր երանգ ուներ, ինչպես նաև պատահում էր սև տարբերակը։

 

Վերադարձ ԽՍՀՄ․ ինչպես և ինչով էին դիմահարդարվում մեր մայրիկները