10 կայք, որ թույլ չեն տա ձանձրանալ
Երբեմն, պատահում է, որ օրվա ընթացքում ազատ ժամանակ է ստեղծվում և մարդիկ սկսում են ձանձրանալ։
Interesnoznat-ը գրում է, որ այս կայքերը ձանձրույթից խուսափելու լավագույն տարբերակն են։ Դրանք հետաքրքիր ու յուրօրինակ ծառայություններ են առաջարկում, ինչը կգրավի ձեր հետաքրքրասիրությունը։
1. radiooooo.com
Ընտրեք երկիրն ու տարեթիվը և պարզեք, թե այդ ընթացքում որ երգերն են հանրահայտ եղել։

2. mailfuture.ru/write
Նամակ գրեք, որը մի քանի տարի անց ձեզ կուղարկվի։ Կայքի պատասխանատուները վստահեցնում են, որ նամակներն անպայման կուղարկվեն։

3. liveplasma.com
Կայքը կարող է նոր ֆիլմեր ու երգեր առաջարկել՝ ըստ ձեր նախասիրությունների։

4. geoguessr.com
Կայքը Google Maps-ի շնորհիվ ձեզ տարբեր վայրեր է ուղարկում, իսկ դուք պետք է հասկանաք, թե որտեղ եք գտնվում։

5. 8biticon.com
Յուրօրինակ լուսանկարի սիրահարների համար։

6. littlealchemy.com
Սա հետաքրքիր խաղ է, որն առաջարկում է 4 բաղադրիչից 550 բաղադրիչ ստանալ։

7. klava.org
Այս կայքը նրանց համար է, ովքեր ցանկանում են սովորել երկու ձեռքով տպել։

8. stars.chromeexperiments.com
Այստեղ կարող եք ճանապարհորդել Արեգակնային համակարգով։

9. www.flightradar24.com
Հետևեք հենց այս պահին թռչող բոլոր ինքնաթիռներին։

10. multator.ru
Այս կայքի շնորհիվ կարող եք ձեր սեփական մուլտֆիլմը նկարել։








