Ինչ է պատմում ծնոտի ձևը մարդու մասին

11:52 • 03.05.17

 

Գիտնականներին հաճախ են տարբեր տարօրինակ հարցեր հետաքրքրում։ Նրանք հետազոտություններ են անցկացնում և պարզում  իրենց հուզող հարցերի պատասխանները։

 

 

Adme-ն գրում է, որ  մի խումբ գիտնականներ հետազոտել են 12-17 տարեկան 6600 պատանու և պարզել, թե ինչ կապ ունի կզակի ձևը մանկության հետ։

 

 

Արտահայտված կզակ ունեցող մարդիկ զարգացած մկանային համակարգ ունեն, սակայն հակված են գիրության։

 

 

Հետ ընկած կզակը խոսում է թույլ զարգացած մկանային համակարգի մասին։ Այս մարդիկ գիրանալու հակում չունեն։ Ծնվելիս այսպիսի մարդիկ ավելի քիչ են կշռում, քան մյուս երեխաները։

 

 

Անհամաչափ ծնոտը ձևավորվում է կյանքի ընթացքում։ Այն առաջանում է, երբ օրգանիզմը սթրեսի է ենթարկվում։ Հետազոտությունների համար ընտրված պատանիներից ամեն չորրորդն այսպիսի ծնոտ ուներ։ Թույլ անհամաչափությունը չի երևում անզեն աչքով, սակայն բժիշկները տեսնում են դա։ Սա կարող է կապված լինել նաև այն հանգամանքի հետ, որ ուտելիս աջ կամ ձախ կողմով ավելի շատ եք ծամում, սխալ ու ագրեսիվ եք ծամում և այլն։

 

 

Համաչափ ծնոտը բացառապես ժառանգաբար է փոխանցվում և կախված չէ արտաքին տարբեր ազդեցություններից։

 

Ինչ է պատմում ծնոտի ձևը մարդու մասին