Հորոսկոպի որ նշանն ինչպիսի կանանց է սիրում

15:45 • 03.05.17

Աստղագետները կարծում են, որ հորոսկոպի տարբեր նշանների տակ ծնված տղամարդիկ տարբեր նախապատվություններ ունեն կանանց հարցում։ Greatpicture-ը գրում է, որ մարդկանց ճաշակը տարբեր է, սակայն հորոսկոպի նույն նշանի տակ ծնված տղամարդիկ միանման կանանց են նախընտրում։

 

Ահա, թե ինչպիսի կանանց են սիրում հորոսկոպի տարբեր նշանները։

 

Խոյերը սիրում են ակտիվ ու նպատակասլաց կանանց։ Նրանց համար կատարյալ կինը միշտ լավ տեսք ու բարձր տրամադրություն ունի։ Նա ինքնավստահ է ու գնում է դեպի իր նպատակների իրականացումը։

 

Ցլերը նախընտրում են խելացի ու խոհեմ կանանց։ Նրանք չեն գնահատում թեթևամիտներին։ Նրանց համար պարտադիր պայման է, որ կինը տնային լավ տնտեսուհի լինի։

 

Երկվորյակները կանանց մեջ առեղծվածներն ու գաղտնիքներն են գնահատում։ Նրանք ցանկանում են ինքնուրույն գրավել ու բացահայտել կնոջը։ Այս տղամարդիկ սիրում են, երբ կինն իրենց մտածելու առիթ է տալիս։

 

Խեցգետիններն ուժեղ կանանց են սիրում։ Նրանց կինը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի օգնել նրանց ու խորհուրդ տալ։ Խեցգետիններին պետք է, որ կինն ուղղորդի իրենց ու հաջողության ճանապարհին կանգնեցնի։

 

Առյուծները սիրում են վառ կանանց, որոնք միանգամից աչքի են ընկնում։ Սակայն խոսքը նրանց արտաքինի մասին չէ։ Առյուծների համար ավելի կարևոր է ներքին վառ անհատականությունը, քան արտաքին տեսքը։

 

Կույսերը սիրում են գործունյա կանանց, որոնք շատ են մտածում իրենց աշխատանքի մասին։ Նրանք գնահատում են կնոջ կամքի ուժն ու նպատակասլացությունը։

 

Կշեռքները նախընտրում են շփվող ու ազատ կանանց։ Նրանց համար շատ կարևոր է հարազատների կարծիքը, այդ պատճառով էլ նրանց երազանքների կինը պետք է հարազատներին էլ դուր գա։ Նա պետք է գեղեցիկ ու խելացի լինի։

 

Կարիճները սիրում են ոճային, էլեգանտ և ուժեղ կանանց։ Սկզբում նրանք լիդերների են ընտրում, իսկ հետո փորձում են ճնշել նրանց։ Նրանք գնահատում են անկեղծությունն ու բազմակողմանի զարգացվածությունը։

 

Աղեղնավորները նախընտրում են խնամված կանանց։ Պարտադիր չէ, որ նա շատ խելացի լինի, նրանք սիրում են, որ կանայք երեխայական համեստություն են ունենում։ Այս տղամարդիկ չեն սիրում, որ իրենց հակաճառում են, այդ պատճառով էլ թույլ կանանց են նախընտրում։

 

Այծեղջյուրները սիրում են հեղինակություն ունեցող և ուժեղ կանանց։ Նրանց համար կարևոր է կնոջ ինքնավստահությունը, մարդկանց հետ ճիշտ շփվելու կարողությունն ու կայունությունը։

 

Ջրհոսներն այնպիսի կնոջ մասին են երազում, որը կկիսի իրենց բոլոր մտքերն ու հետաքրքրությունները։ Ոչ բոլոր կանայք կարող են հանդուրժել նման տղամարդու, սակայն Ջրհոսները հենց հնազանդությունն են գնահատում։

 

Ձկները նախընտրում են հանգիստ ու ներդաշնակ կանանց։ Կինը պետք է հավատարիմ, վստահող ու զգացմունքային լինի։ Նա պետք է լսի իր տղամարդուն ու ամեն հարցում վստահի նրան։

Հորոսկոպի որ նշանն ինչպիսի կանանց է սիրում