Լուսինե Թովմասյան. «Ամուսնուս հետ խորհրդակցեցի և 10 րոպեում որոշում կայացրեցի»

17:03 • 05.05.17

 

Համացանցում լուրեր են հայտնվել, որ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը և դերասանուհի Սաթենիկ Հազարյանը համալրել են «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի հաղորդավարների շարքերը։ Tert.am Life–ը կապ հաստատեց նրանց հետ` պարզելու լուրերի իսկությունը։

 

Լուսինեն մեզ հայտնեց, որ երկուշաբթի օրվանից Ավո Խալաթյանի հետ կվարի «Բարի լույս» ծրագիրը։ «Երբ առաջարկը ստացա, ինձ 10 րոպե էր հարկավոր` մտածելու` արդյոք կկարողանամ, թե` ոչ և որոշում կայացնելու։ Ամուսնուս հետ խորհրդակցեցի և ընդունեցի առաջարկը։ Հեռուստաեթերում, հատկապես, ուղիղ եթերում աշխատելու առաջին փորձս է լինելու։ Սիրում եմ ամեն տեղ փորձել ինձ։ Կարծում եմ` հեռուստադիտողին կկարողանամ փոխանցել լավ տրամադրություն ու հետաքրքիր էմոցիաներ»,– ասաց Լուսինեն։

 

Սաթենիկ Հազարյանը ևս հաստատեց, որ այսուհետև ներկայանալու է «Բարի լույս»–ում։ Նա հեռուստադիտողներին կառաջարկի համեղ ուտեստների բաղադրատոմսեր: «Ուրախ եմ, որ աշխատելու եմ «Բարի լույսի» թիմի հետ։ Արդեն սկսել եմ բաղադրատոմսեր ուսումնասիրել, որպեսզի երկուշաբթի ներկայացնեմ հեռուստադիտողին։ Չեմ բացի փակագծերը, թե ինչ է սպասվում, բայց վստահեցնում եմ, որ բոլորին դուր կգա»,– նշեց Սաթենիկը։

 

Լուսինե Թովմասյան. «Ամուսնուս հետ խորհրդակցեցի և 10 րոպեում որոշում կայացրեցի»