Մեկ բառ, որ բնութագրում է ձեզ՝ ըստ հորոսկոպի նշանի

13:36 • 06.05.17

 

Հորոսկոպի տարբեր նշանները բազմաթիվ տարբերություններ ու նմանություններ ունեն։

 

Marketium-ը գրում է, որ հորոսկոպի նշաններին կարելի է տարբեր բառերով բնութագրել։

 

Խոյ-«Պաշտպանվող»

 

Խոյերը հաճախ ագրեսիվ մարդկանց տպավորություն են թողնում, սակայն քչերը գիտեն, որ դա պարզապես արտաքին աշխարհից պաշտպանվելու տարբերակ է։

 

Ցուլ- «Ուղղորդող»

 

Ցլերը համեստ մարդիկ են, այդ պատճառով էլ նրանց շրջապատողները դժվարությամբ են հասկանում, թե նրանք ինչ են ցանկանում։ Նրանք շատ ժամանակ են վատնում, որպեսզի մարդկանց բացատրեն և ուղղորդեն։ Դա հատկապես շատ է արտահայտվում նրանց աշխատանքում։

 

Երկվորյակ- «Փոփոխական»

 

Ոչ ոք չգիտի, թե ինչ սպասել Երկվորյակներից, քանի որ նրանք չափազանց արագ են փոխում իրենց կարծիքն ու որոշումները։

 

Խեցգետին-«Հարմարավետ»

 

Այս նշանի ներկայացուցիչներն ամենից շատ ընտանեկան արժեքներն են գնահատում։ Նրանք ցանկանում ու կարողանում են ամուր ընտանիք կազմել ու հոգ տանել իրենց հարազատների մասին։

 

Առյուծ- «Գայթակղիչ»

 

Առյուծներն այնքան են հիանում իրենցով, որ անկախ իրենց ցանկությունից շատերին են գրավում ու գայթակղում։ Նրանք կարողանում են ուշադրություն գրավել ու հպարտանում են դրանով։

 

Կույս- «Գործունյա»

 

Այս մարդիկ պարզապես չեն կարողանում անգործ նստել։ Նրանք պետք է մշտապես առաջ շարժվեն ու ինչ-որ զբաղվածություն ունենան։

 

Կշեռք- «Ներդաշնակ»

 

Այս նշանի տակ ծնված մարդիկ կարողանում են ամեն ինչում ոսկե միջինը գտնել ու ներդաշնակեցնել իրավիճակը։ Նրանք լավ գիտեն իրենց թերությունների ու առավելությունների մասին և փորձում են դրանք հավասարակշռության հասցնել։

 

Կարիճ- «Նախագծող»

 

Այս մարդիկ մշտապես ամեն բան ծրագրում ու նախագծում են։ Նրանք ոչինչ չեն անում, առանց նախօրոք գործողությունների հաջորդականություն ունենալու։

 

Աղեղնավոր- «Շարժուն»

 

Այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում տեղում նստել։ Նրանց գործողություն, շարժում է պետք։ Ավելին, նրանք ոչ միայն ինքներն են շարժվում, այլև փորձում են փոփոխել ու տեղաշարժել իրենց շուրջը գտնվող բոլոր իրերը։

 

Այծեղջյուր- «Բարձրացող»

 

Այծեղջյուրները չեն բավարարվում նրանով ինչ ունեն, այդ պատճառով էլ մշտապես ավելիին են ձգտում։ Նրանք չեն հանգստանում, մինչև չեն հասնում իրենց նպատակների իրականացմանը։

 

Ջրհոս- «Փափկեցնող»

 

Ջրհոսները մշտապես փորձում են իրենց գաղափարակից մարդկանց գտնել։ Նրանք հարթեցնում են բոլոր կոնֆլիկտները և հնարավորինս խուսափում վեճերից։

 

Ջկներ- «Զգացմունքային»

 

Այս նշանները բազմաթիվ զգացմունքներ են ունենում և դա, հաճախ, վատ ազդեցություն է ունենում նրանց ու այլ մարդկանց հարաբերությունների վրա։ Այս նշաններն ամեն ինչում զգացմունքներով են առաջնորդվում։

 

Մեկ բառ, որ բնութագրում է ձեզ՝ ըստ հորոսկոպի նշանի