Կոնյակի փառատոնը Ծաղկաձորում. ռուս զբոսաշրջիկներն ու հայկական տարազը

15:49 • 08.05.17

 

«Երևանի գինու օրեր» փառատոնին հաջորդեց Կոնյակի փառատոնը Ծաղկաձորում, որին մասնակցեցին ինչպես տեղացիներ, այնպես էլ զբոսաշրջիկներ։ Այս օրերին Հայաստանում շատ են հատկապես ռուս զբոսաշրջիկները, ովքեր եկել են այստեղ նշելու մայիսյան տոները։ Օգտվելով փառատոնային օրերից` նրանք համտեսեցին հայկական կոնյակն ու գինին։

 

Tert.am Life–ը ներկայացնում է Ծաղկաձորում կայացած փառատոնի հետաքրքիր պահերը։

  

Ալեքսանդրը 2 օր է, ինչ Հայաստանում է։ Ծաղկաձորի փառատոնին եկել էր քայլարշավով։ Մայրուղու Սևան–Հրազդան հատվածից նա ոտքով էր եկել Ծաղկաձորի հրապարակ, որտեղ փորձեց կոնյակի ընտրանին։ «Հանգստյան օրերին ցանկություն ունեցա տեսնել Երևանը։ Հայաստանում, իսկապես, հանգստանում եմ։ Ժամանակը հետաքրքիր է անցնում, փառատոնն էլ լավն է. կոնյակի մեծ ընտրություն կա։ Շատ հաճելի է համտեսել առաջարկվող տարբերակները» Արդեն 2 շիշ գնել եմ, որպեսզի ինձ հետ տուն տանեմ»,– ասաց նա։

 

 

Ալինան ևս Ռուսաստանից է։ Նրանք ընտանիքով են եկել Հայաստանում վայելելու հանգստյան օրերը։ Չնայած կոնյակի սիրահար չէ, փառատոնն իրեն հետաքրքրել է։ «Հետաքրքիր է ծանոթանալ այս ամենին։ Ամուսինս է կոնյակի սիրահար, առաջարկվող տարբերակներից մի քանիսը փորձեց, հավանեց։  Ընտրության լայն հնարավորություն կա։ Անհամբեր սպասում ենք երեկոյան համերգին։ Ասում են` հետաքրքիր է լինելու։ Ես գինի եմ շատ սիրում, ցավոք, չկարողացանք մասնակցել Գինու փառատոնին, քանի որ էքսկուրսիայի էինք գնացել»,– նշեց Ալինան։

 

 

Զբոսաշրջիկներն այստեղ հնարավորություն ունեին նկարվել հայկական տարազով։ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նրանց օրինակ էր ծառայում։

 

Լուսանկարները` Գրիգոր Հովսեփյանի

Կոնյակի փառատոնը Ծաղկաձորում. ռուս զբոսաշրջիկներն ու հայկական տարազը