Թարթիչներին երկար տեսք հաղորդելու 6 խորհուրդ, որոնք կօգնեն կատարյալ տեսք ունենալ
Շատերը երազում են երկար թարթիչներ ունենալու մասին, սակայն չեն ցանկանում ռիսկի դիմել ու երկարացնել դրանք։ Իրականում, նման կոսմետոլոգիական միջամտությունների կարիք չկա, քանի որ թարթիչները կարելի է երկարացնել նաև ճիշտ դիմահարդարման միջոցով։
Cosmo-ն գրում է, որ թարթիչները գեղեցիկ են միայն այն դեպքում, եթե բնական տեսք ունեն։ Սխալ դիմահարդարման պատճառով դրնաք իրար են կպնում ու կորցնում իրենց բնական տեսքը։ Այս խորհուրդների շնորհիվ կկարողանաք թարթիչներկի բնական դիմահարդարում անել, դրանց ավելի երկար տեսք հաղորդել ու կատարյալ տեսք ունենալ։
1. Ընտրեք բնական ձև ունեցող թարթիչներ։ Սովորական թարթչաներկը կարող է ծավալ հաղորդել ձեր թարթիչներին, սակայն ավելի լավ արդյունքի համար կարող եք նախապատվությունը տալ երկու անգամ ավելի մեծ ազդեցություն ունեցող թարթչաներկերին։

2. Մարդկանց բնական թարթիչները հավասարաչափ են աճում, այնպես որ, եթե ցանկանում եք նորաձև երկար թարթիչներ ունենալ, մի փորձեք դրանց արհեստական տեսք հաղորդել ու փորձարկումներ անել դրանց հետ։

3. Խուսափեք շատ թեքված թարթիչներից։ Ոչ մի դեպքում թարթիչները 90 աստիճանով մի թեքեք, քանի որ դրանք անբնական տեսք կստանան։

4. Թարթիչների գույնը պետք է համապատասխանի ձեր մաշկի ու վարսերի գույնին։ Թարթիչները երկարացնելու ևս մեկ տարբերակ են արհեստական թարթիչները։ Դրանք լինում են ամենատարբեր գույների, սակայն պետք է այնպիսին ընտրեք, որը կհամապատասխանի ձեզ։ Օրինակ, եթե բաց գույնի վարսեր ունեք, ապա նախապատվությունը տվեք բաց գույնի թարթիչներին։

5. Սա, հավանաբար, ակնհայտ է, սակայն պետք է նշել, որ արհեստական թարթիչների երկարությունը չպետք է գերազանցի 3-4 սմ–ն։

6. Խուսափեք զարդանախշերից, փայլուն քարերից ու փետուրներից։ Նման աքսեսուարներն ամեն օրվա համար չեն, եթե իհարկե, դուք Լեդի Գագան չեք։ Նախապատվությունը տվեք բնական ու հասարակ թարթիչներին։








