Մեկնարկեց «Եվրատեսիլ 2017»–ի առաջին կիսաեզրափակիչը

23:00 • 09.05.17

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո։

 

Առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան 18 երկրների մասնակիցները`Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:

 

Ի դեպ, ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ առաջին կիսաեզրափակչում հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորտուգալիան և Հայաստանն են:

 

Երկրորդ եզրափակիչը կկայանա մայիսի 11–ին։ Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-­2017»-­ին կմասնակցի 43 պետություն, որի հաղթողը կորոշվի մայիսի 13-­ին կայանալիք եզրափակիչ փուլում:

 

Մրցույթն այս տարի անցկացվում է «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաև` վայելելու հիանալի երաժշտություն:

 

Հայտնի է նաև մրցույթի այս տարվա տարբերանշանը, որը կազմված է գեղեցկություն և առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական ուլունքների պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին, անհատական դիզայնը, սակայն արժևորվում է միայն ամբողջության համատեքստում։

 

 

Մեկնարկեց «Եվրատեսիլ 2017»–ի առաջին կիսաեզրափակիչը