Մհեր Բաղդասարյանը իրարանցում առաջացրած հարսանեկան լուսանկարների մասին

11:37 • 09.05.17

 

Ամերիկաբնակ հայ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հարսանեկան լուսանկարներ, որոնք լայն քննարկման առարկա են դարձել։ Շատերը ենթադրել են, թե Մհերն ամուսնացել է և շտապել շնորհավորական մեկնաբանություններ գրել, սեր և միություն մաղթել զույգին։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Մհերը պարզաբանեց, որ  լուսանկարվել է հարսանեկան հավաքածուի լուքբուքի համար:

 

«Լուսանկարները տեղադրելիս չէի մտածում, որ այսպիսի արձագանք կլինի: Հակառակ դեպքում այսքան արագ չէի արձագանքի ու կնպաստեի, որ կայքերը ապատեղեկատվություն տարածեն»,– ասաց նա։

 

PanArmenian TV–ի հաղորդավարը նկատեց, որ ֆոտոշարքի համար աշխատել է Լոս Անջելեսում հայտնի մասնագետների հետ։ Լուսանկարների հեղինակը Jay Jay Production–ն է, հագուստը` William and Company, հարսի զգեստը` Արսինե Էջուրյան, դեկորներ` Մարի Միշել, ծաղիկներ` Petales LA:

 

 

Մհեր Բաղդասարյանը իրարանցում առաջացրած հարսանեկան լուսանկարների մասին