Արծվիկը եզրափակչում է. հայտնի են «Եվրատեսիլ» 2017–ի եզրափակիչ անցած 10 մասնակիցները

01:11 • 10.05.17

 

Ավարտվեց «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի քվեարկությունը: 18 մասնակիցներից եզրափակիչ փուլ անցան Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Հայաստանը, Ավստրալիան, Կիպրոսը և Բելգիան։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակ Արծվիկը «Fly with me» կատարմամբ հանդես եկավ 16–րդ համարի ներքո։ 

 

«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարեւորագույն փուլում կողքիս են եւ սատարում են ինձ: Այժմ լիարժեք եմ հասկանում մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ, որ ամենակարեւորն է, այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թեւեր հարկավոր չեն»,- նշում է Արծվիկը:

 

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

Արծվիկը եզրափակչում է. հայտնի են «Եվրատեսիլ» 2017–ի եզրափակիչ անցած 10 մասնակիցները