3 հնարք՝ վնասված կոսմետիկային նոր կյանք հաղորդելու համար
Կոսմետիկայի հարցում խնայել պետք չէ, քանի որ անորակ կոսմետիկան կարող է լուրջ խնդիրներ առաջացնել դեմքի մաշկի հետ։ Այնպես որ, նախապատվությունը տվեք թանկարժեք կոսմետիկային։
Cosmo-ն գրում է, որ թանկարժեք կոսմետիկան պետք է զգուշությամբ օգտագործել։ Սակայն պատահում են դեպքեր, երբ դրանք վնասվում կամ կոտրվում են։ Այս դեպքում պետք չէ խուճապի մատնվել։ Վնասված կոսմետիկային նոր կյանք հաղորդելու համար պետք է մի քանի խորամանկություն իմանալ։
1. Կոտրված ստվերաներկը կարելի է կրկին վերականգնել։ Հավաքեք բոլոր կտորներն ու փոշի դարձրեք դրանք։ Լցրեք տուփի մեջ ու մի քանի կաթիլ սպիրտ ավելացրեք, վրայից սննդի թաղանթ դրեք ու ինչ-որ ծանր իրով սեղմեք։ Մեկ ժամից կարող եք կրկին օգտագործել։

2. Եթե սիրելի թարթչաներկը չորացել է, իսկ նորը գնելու հնարավորություն դեռ չունեք, ապա դրա վրձինը 5 րոպեով գոլ ջրի մեջ դրեք։ Այս հնարքն աշխատում է միայն այն թարթչաներկերի հետ, որոնց բաղադրության մեջ պարաֆին կոչվող նյութ կա։ Եթե այս նյութը բացակայում է, ապա սրվակի մեջ մի քանի կաթիլ աչքերը հանգստացնող հեղուկ լցրեք։

3. Մատիտը հաճախ է փափկում և գծերն այլևս ուղիղ չեն ստացվում։ Դրա համար այն կես ժամով դրեք սառնարանի մեջ։ Արդյունքում այն կրկին կոշտ կդառնա։








