Դաունի համախտանիշ ունեցող մասնակիցն առաջին անգամ կհայտնվի գեղեցկության մրցույթում
«Միս Մինեսոտա» գեղեցկության մրցույթում առաջին անգամ կմասնակցի նաև Դաունի համախտանիշ ունեցող Միկալիա Հոլմգրենը։
Spletnik-ը գրում է, որ 22-ամյա աղջիկը նախկինում հաղթել է զարգացման հետ խնդիրներ ունեցող մարդկանց մրցույթում, իսկ այժմ գեղեցկության մրցույթին է հայտ ներկայացրել։ Մակալիային ասել է, որ չի անհանգստացել հայտ ներկայացնելիս, իսկ մրցույթի տնօրեն Դենիզ Ուելսն նշել է, որ աղջիկն ամեն ինչով համապատասխանում է մրցույթի ձևաչափին․ «Մակալիան երիտասարդ ու յուրահատուկ աղջիկ է։ Նա արտահայտում է այն, ինչ «Միս Մինեսոտա» մրցույթի կազմակերպիչները փնտրում են մասնակիցների մեջ՝ վստահություն սեփական գեղեցկության համար»։
Նշենք նաև, որ անցյալ տարի ևս մրցույթն ուշադրության կենտրոնում էր հայտնվել, քանի որ առաջին անգամ հիջաբով կին էր մասնակցություն ունեցել։









