«Եվրատեսիլ 2017». Եզրափակիչ, ուղիղ միացում

23:00 • 13.05.17

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ևս եզրափակչում է և  ելույթ կունենա 5-րդը։

  

Ըստ բուքմեյքերական գրասենյակների` այսօր հրապարակած կանխատեսումներ հաղթանակի գլխավոր հավակնորդը Պորտուգալիան է:


 

Մրցույթն այս տարի անցկացվում է «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաև` վայելելու հիանալի երաժշտություն:

 

Հայտնի է նաև մրցույթի այս տարվա տարբերանշանը, որը կազմված է գեղեցկություն և առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական ուլունքների պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին, անհատական դիզայնը, սակայն արժևորվում է միայն ամբողջության համատեքստում։

 

 

 

«Եվրատեսիլ 2017». Եզրափակիչ, ուղիղ միացում