Ինչպես է Հայաստանի ժյուրին բաշխել միավորները «Եվրատեսիլ 2017»–ում

02:05 • 14.05.17

Այս պահին Ուկրաինայում ընթացող «Եվրատեսիլ 2017» համաեվրոպական մրցույթում հայտարարում են ժյուրիի քնվեարության արդյունքները։ 

 

Հայաստանում պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքները հայտարերեց «Եվրատեսիլ 2016»–ին մեր երկրի պատվիրակ Իվետա Մուկուչյանը։

 

Այսպիսով` հայաստանյան ժյուրին իր ձայները բաշխել է այսպես. 12 միավոր` Պորտուգալիա, 10 միավոր Հունաստան, 8 միավոր` Մոլդովա, 7 միավոր` Կիպրոս, 6 միավոր` Շվեդիա, 5 միավոր` Նորվեգիա, 4 միավոր` Միացյալ Թագավորություն, 3 միավոր` Ֆրանսիա, 2 միավոր` Իտալիա, 1 միավոր` Ավստրիա։

 

Ըստ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության` այս պահին առաջատարներն են Պորտուգալիան, Բուլղարիան և Իտալիան։ Հայաստանն այս պահին 12–րդ տեղում է։

Ինչպես է Հայաստանի ժյուրին բաշխել միավորները «Եվրատեսիլ 2017»–ում