«Եվրատեսիլ 2017»–ին հաղթեց Պորտուգալիան

02:34 • 14.05.17

Ուկրաինայում ավարտվեց «Եվրատեսիլ 2017» համաեվրոպական մրցույթը։

 

Ժյուրիի և հեռուստադիտողների քվերակությամբ հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ  Սալվադոր Սոբրալը։ Առաջին հայացքից ոչ եվրատեսիլյան երգը գրավեց եվրոպացիներին և հաղթանակ գրանցեց։ Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի ժյուրիի և հեռուսադիտողների կարծիքները համընկան։ 

 

Երկրորդ տեղում Բուլղարիան է,  երրորդը`Մոլդովան։

 

Հայաստանը ժյուրիի կողմից ստացավ 58 միավոր, հեռուստադիտողների կողմից` 79 միավոր։ Ընդհանուր առմամբ` Հայաստանի պատվիրակ Արծվիկը Fly with me երգով  ստացավ 137 միավոր։

 

Հայաստանը 18–րդն է։ 


«Եվրատեսիլ 2017»–ին հաղթեց Պորտուգալիան