«Եվրատեսիլի» եզրափակչում տաբատն իջեցրած երկրպագուին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում
«Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչում Ջամալայի ելույթի ժամանակ բեմում տաբատն իջեցրած Վիտալի Սեդյուկին ձերբակալել են։
Նրան կամ կտուգանեն կամ կազատազրկեն մինչև 5 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է Ivona ուկրիանական լրատվամիջոցը` հղում տալով Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին։
«Ի պատասխան հիմարի հետ կապված հարցումներին, ով իր հետույքն էր մերկացրել 200 մլն հեռուստադիտողների առաջ` նշեմ, որ Սեդյուկն Ուկրաինայի քաղաքացի է: Մեր Ջամալայի ելույթի ժամանակ, իր խոսքով, նա որոշել է իրագործել իր հոբբին, քանի որ ոչ պաշտոնապես որպես պրովոկացիայի ենթարկող լրագրող է աշխատում։ Ոստիկանությանը դիմադրություն ցույց տալուց հետո Սեդյուկը ձերբակալվել է «խուլիգանություն» հոդվածով, երկուշաբթի դատարանը կվճռի նրա հետագա ճակատագիրը, իսկ առայժմ երկրի այդ ամոթը կկարողանա իր «հոբբին» իրագործել ժամանակավոր պահման մեկուսիչ բանտախցում»,- նշել է Ավակովը:







