Պղպջակների տոնը Երևանում՝ ֆոտոշարքով
Հյուսիսային պողոտան այսօր մարդաշատ էր. Երևանում կայացավ Պղպջակների տոնը, որին մասնակցում էին ինչպես երեխաները, այնպես էլ երիտասարդները։ Օճառե պղպջակները նոր գույնն էին հաղորդել Երևանին։ Օրը տոն դարձնելու փոքրիկ առիթը Հյուսիսային պողոտայում էր հավաքել հարյուրավոր մարդկանց։
Tert.am Life–ը հետևել է միջոցառման ընթացքին և ներկայացնում է գունավոր ֆոտոշարք։
Կազմակերպիչները նախապես հայտարարել էին՝ անձրև, ձյուն, փոթորիկ, կարկուտ, աշխարհի վերջ, ոչինչ չի հետաձգի պղպջակների տոնը:) Անձրևը սպասեցնել չտվեց, բայց տոնից կես ժամ առաջ դադարեց։ Նախանշված ժամին երկնքում կրկին արևն էր շողում, մասնակիցներն էլ կազմ ու պատրաստ էին`բարձր ու արևային տրամադրությունը նոր գույն էր տվել Երևանին։

























Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







