Չhրապարակված լուսանկարներ Գայանե Ասլամազյանի և ամուսնու ակտիվ մեղրամսից
Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը Ջիանի Օնչոյի հետ ամուսնությունից հետո ԱՄՆ–ում վայելում է մեղրամիսը։ Հաղորդավարուհին, սովորաբար, գրառումներ չի անում անձնականի և իր ապրումների մասին, սակայն Ջիանիի հետ ամուսնությունից հետո սկսել է համեմատաբար ակտիվություն ցուցաբերել այս առումով։
Երեկ նա տեսանյութ է հրապարակել մինչև այս չհրապարակված լուսանկարներով և մակագրել.
«Արդեն 1 ամիս է, ինչ իսկապես երջանիկ եմ։ Պետք է նշեմ, որ երջանիկ եմ ոչ միայն իմ նորաստեղծ ընտանիքով, այլև բարին կամեցող ծանոթ–ածանոթներով։ Անչափ շնորհակալ եմ ձեր ջերմության, ուշադրության և բարության համար։ Աստված ձեզ և ձեր ընտանիքներին պահապան։
Հ.Գ. Մնացածին մաղթում եմ անսահման սեր և երջանկություն, ուշադրություն մտերիմների կողմից, դա բարիացնում է։
Շնորհակալ եմ շատ բարի ու կամեցող մարդիկ»։
Ի դեպ, նոր լուսանկարներից երևում է, որ զույգն ակտիվ մեղրամիս է վայելում ԱՄՆ–ում։


















