Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը գրավել է հազարավոր երկրպագուների ուշադրությունը
ԱՄՆ–ում երեկ նշվում էր Մայրերի օրը։ Քիմ Քարդաշյանն այս կապակցությամբ 3 գրառում է արել, որոնք հասցրել հայտնվել քննարկումների կիզակետում։ Երկրպագուները մեկնաբանում են, որ հուզվել են գրառումները կարդալիս։ Հատկապես ուշարության է արժանացել երեխաներին նվիրված գրառումը։ Քիմի էջում և տարբեր կայքերի վերահրապարակումների տակ հազարավոր մեկնաբանություններ կան։
Առաջին գրառումը քիմը նվիրել է իր երեխաներին.
Շնորհակալություն իմ երեխաներին, որ ինձ են ընտրել և թույլ տվել լինել իրենց մայրը: Դուք ինձ ամենաուժեղ սերը նվիրեցիք, որ ես նույնիսկ չեմ կարող բացատրել: Ես միշտ ձեր կողքին եմ, որպեսզի սովորեցնեմ և պաշտպանեմ ձեզ: Շնորհակալ եմ, որ իմ Մայրության օրն առանձնահատուկ եք դարձնում:

Երկրորդ հրապարակումը տատիկի մասին է.
Կին, ումից ամեն ինչ սկսվել է. իմ տատիկը` Մերի Ջո Շենոնը։ Դու մեզ բոլորիս` աղջիկներիս, սովորեցրել ես լինել ուժեղ և անկախ կանայք։ Ես սիրում եմ քեզ։

Երրորդ գրառումը աստղը նվիրել է մայրիկին.
Եվ, ի վերջո, իմ թագուհին։ Մայրիկ, դու կրակի և ջրի միջով ես անցել` հանուն մեզ։ Հոգուս խորքում ես գիտեմ, որ դու դա կանեիր նորից ու նորից, որպեսզի մենք մնանք անվտանգ։ Մենք շատ բաների միջով ենք անցել բոլորս միասին, և դու միշտ կլինես մեր ուժը, երբ մենք դրա կարիքն ունենք։ Ես քեզ շատ եմ սիրում։








