Մոնիկա Բելուչիի կրքոտ համբույրը Կաննի կինոփառատոնի բացմանը (լուսանկարներ)
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին երեկ Լազուրե ափին վարել է Կաննի կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ևս մեկ անգամ ապացուցել է, որ 52 տարեկանում էլ շարունակում է նույնչափ սեքսուալ ու գրավիչ մնալ, ինչպես երիտասարդ ժամանակ:
Ինչպես նշում է Tatler-ը, սևահեր գեղեցկուհին, որը բեմում է հայտնվել գեղեցիկ մարմինը ցուցադրող կիսաթափանցիկ, սակայն շատ էլեգանտ զգեստով, արարողության ամենաթեժ պահին անսպասելիորեն համբուրել է ֆրանսիացի կատակերգու Ալեքս Լուցին: Բացի այդ, դերասանուհին նրա հետ պարել է ու տանգոյի որոշ շարժումներ արել:
Աղբյուրը նկատում է, որ թեև Լուցն ամուսնացած է, այնուհանդերձ՝ նա դեմ չի եղել Բելուչիի սիրային պոռթկմանը:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք բացման արարողության՝ Բելուչիի մասնակցությամբ ամենաուշագրավ կադրերը.
















