Trio Mandili վրացական ֆոլկ խումբը երևանյան համերգին կկատարի հայերեն երգ

17:17 • 19.05.17

Trio Mandili վրացական ֆոլկ խումբն հունիսի 11-ին առաջին անգամ համերգ կունենա  Երևանում:

 

Համերգի կազմակերպիչները Tert.am Life–ին հայտնում են, որ  աղջիկները կներկայացնեն նաև հայերեն ստեղծագործություն: Այժմ աղջիկները հայերեն են սովորում:

 

Երեք վրացուհիները հայտնի դարձան իրենց Apareka երգի համար սելֆի-տեսանյութ նկարահանելով։ Այն 20 միլիոնից ավելի դիտում գրանցից՝ նրանց բերելով մեծ ճանաչում:

 

Տրիոն վերջերս ձայնագրել է իր անդրանիկ` With Love ալբոմը: Ալբոմի անվանումը պատահական չէ ընտրված. մարդկանց, երաժշտության ու կյանքի նկատմամբ սիրով լցված խումբը շրջագայություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Հենց այդ շրջագայությունների  շրջանակներում էլ աղջիկները կժամանեն Հայաստան։

 

Trio Mandili վրացական ֆոլկ խումբը երևանյան համերգին կկատարի հայերեն երգ