Բացասական մտքերը կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ

18:54 • 19.05.17

Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի հոգեբան Էմիլի Կյին հետաքրքիր փորձարկում է արել ու պարզել, որ մարդկանց մտքերը կարող են ազդեցություն ունենալ նրանց առողջական վիճակին։

 

Brainum-ը գրում է, որ Էմիլին խնդրել է ծանր հիվանդություն ունեցող մարդկանց օրական 10 անգամ նույն արտահայտությունը կրկնել՝ «Ամեն օր ես ինձ ավելի լավ եմ զգում»։ Այս արտահայտությունը պետք էր պարզ ու հստակ ասել։ Մեկ ամիս հետո հիվանդանոցի մասին խոսում էր ամբողջ Ֆրանսիան։ Ծանր հիվանդներն աստիճանաբար առողջանում էին, շատերին այլևս վիրահատելու կարիք չկար։ Այս փորձարկումն ապացուցել էր, որ մարդկանց առողջական վիճակը կախված է նրանց մտքերից։

 

Հոգեբանության կարևորագույն կանոններից մեկն ասում է, որ վերբալ հաղորդակցությունն ու բարի խոսքերը դրական ազդեցություն են ունենում մարդու հոգեվիճակի ու առողջության վրա, բացասական խոսքերը` վատ։

 

Գիտնականները պարզել են, որ վատ մտքերի պատճառով ծնվող հիվանդությունների  թիվը գնալով մեծանում է։ Սրանից խուսափելու համար պետք է միայն դրական մտքեր ունենալ ու փոքր առիթների պատճառով չնյարդայնանալ։ Այս դեպքում պետք է հետևել ամերիկացի սրտաբան Ռոբերտ Էլիոտի երկու ոսկե կանոններին՝

 

1.      Փոքր առիթներից մի նյարդայնացեք։

 

2.      Ամեն ինչ փոքր առիթ է։

 

 

Բացասական մտքերը կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ